Համաժողով` միասնական քննությունների հիմնախնդիրների և հեռանկարների վերաբերյալ
2008-10-14
Հոկտեմբերի 15-ին Ծաղկաձորում /Նարեկ հանգստյան տուն/ տեղի կունենա «Միասնական քննությունների կազմակերպման հարցեր, ժամանակակից մոտեցումներ, հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով Համաժողով: Համաժողովին կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը, նախարարի տեղակալ Բ. Եսայանը, ԳԹԿ տնօրեն Մ. Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանը, ոլորտի ներկայացուցիչներ:
ԶԼՄ ներկայացուցիչներին Ծաղկաձոր մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` սեպտեմբերի 15-ին, ժամը 0845, Վարդանանց 4 հասցեից («Եվրոպա» խանութի մոտ)Ö‰