Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նոր մասնաշենք
2008-10-14
Հոկտեմբերի 15-ին, ժամը 1200-ին Գյումրիում /հասցեն` «Անի» թաղամաս, 11 փողոց 5ա/ տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը կմասնակցեն ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության աշխատակազմերի ներկայացուցիչներ, մարզի ղեկավարությունը:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։