ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից և նպատակ ունի աջակցել Եվրասիական երկրներում տնտեսական և ժողովրդավարական զարգացումներին:Ծրագիրն իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ (IREX) կազմակերպության կողմից: Ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, և Ուզբեկստանի բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել ԱՄՆ-ում՝ մագիստրական ծրագրի մասնակցելու համար: Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում հաճախում են ուսումնական ծրագրով նախատեսված մեկամյա կամ երկամյա դասընթացների, մշակում և իրականացնում են մասնագիտությանը համապատասխան և համայնքային զարգացմանն ուղղված ծրագիր, ինչպես նաև ուսումնական տարվա վերջում մասնակցում են մասնագիտական պրակտիկայի: Երկամյա ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն երկրորդ անգամ մասնակցել մասագիտական պրակտիկայի:
Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում և տրամադրում է.
· աջակցություն` J-1 վիզա ստանալու հարցում,
· ճանապարհածախս՝ մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու և վերադառնալու համար,
· ամենամսյա կրթաթոշակ,
· բժշկական ապահովագրություն,
· համալսարանի ուսման վարձ և անհրաժեշտ այլ վճարումներ,
· դրամական միջոցներ՝ դասագրքեր ձեռք բերելու համար,
· անգլերեն լեզվի դասընթացի (անհրաժեշտության դեպքում)
·շրջանավարտների համար նախատեսված տարբեր վերապատրաստման ծրագրերի մասնակցության հնարավորություն:
2009 թ. ծրագիրն առաջարկում է կրթություն հետևյալ ծրագրային ուսումնական ոլորտներում՝ բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, կրթություն, շրջակա միջավայրի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն և հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, գրադարանավարություն և տեղեկատվություն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահություն, հանրային/պետական քաղաքականություն:
Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով:
Հայցադիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2008 թ. հոկտեմբերի 31, ուրբաթ, ժամը 17:00:
Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի հայցադիմումները կարելի է ձեռք բերել (http://www.irex.am/eng/programs/muskie/index01.html) եւ ներկայացնել Հայաստանում Այռեքսի գրասենյակ հետևյալ հասցեով`
Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիր
Այռեքս Հայաստան
Վարդանանց 16, Երեւան 0010
Հեռ.` (374 10) 52 66 21, 52 66 23, 52 66 42
ֆաքս` (374 10) 52 66 21 (220)
Կայք` http://www.irex.am/eng/programs/muskie/index.html