ԳԵՐԱԶԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ (ԳՈՒՆ)
2008-09-26
«Գերազանց ուսուցման եւ նվաճումների ծրագիրը» (ԳՈՒՆ) ԱՄՆ-ի պետական քարտուղարության Կրթական եւ մշակութային բաժնի ծրագրերից է եւ իրականացվում է «Միջագային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ» (Այռեքս) կազմակերպության կողմից, որը Վաշինգտոնում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է: ԳՈՒՆ-ը եզակի հնարավորություններ կընձեռի Եվրասիայի, Հարավային Ասիայի, Սաբ-Սահարյան Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի միջնակարգ դպրոցների 105 ուսուցիչների զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, բարելավել դասավանդման հմտությունները եւ խորացնել Միացյալ Նահանգների մասին գիտելիքները:
Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2009 թվականի աշնանը` համալսարաններից մեկում մասնակցելու վեցշաբաթյա մասնագիտական զարգացման ծրագրին: Մասնագիտական զարգացման ծրագիրը կընդգրկի ուսուցման մեթոդաբանության, ուսումնական ծրագրերի (կրթակարգի) մշակման, ուսուցման ռազմավարությունների եւ կրթական առաջնորդության զարգացմանն ուղղված դասընթացներ եւ գործնական պարապմունքներ, որոնք կհամապատասխանեն մասնակիցների երկրների կրթական միջավայրերին: Այն կներառի նաեւ համակարգիչը դասավանդման գործիք օգտագործելու հմտությունների զարգացումը` համացանց մուտք գործելու, Word ծրագրից օգտվելու եւ այն նպատակներով: Վեցշաբաթյա ծրագրի ընթացքում ուսուցիչները հնարավորություն կունենան տեղի միջնակարգ դպրոցներից մեկում 2-3 շաբաթյա ուսումնական պրակտիկա անցկացնել: Վերջինս հնարավորություն կտա ծրագրի մասնակիցներին սերտորեն համագործակցել ամերիկյան դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների հետ: Ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցները մասնագիտական աջակցություն կստանան եւ կայցելեն ԱՄՆ պատմամշակութային վայրեր:
2010 թվականի գարնանն ԱՄՆ դպրոցների 40 ուսուցիչներ փոխայցեր կկատարեն ծրագրին մասնակցող ուսուցիչների երկրներ: Միացյալ Նահանգներից ժամանած ուսուցիչներին կհյուրընկալեն ԳՈՒՆ ծրագրի շրջանավարտների դպրոցները, որտեղ նրանք միասին կդասավանդեն, կքննարկեն լավագույն ուսումնական աշխատանքները, ծրագրերը և տվյալ երկրում առկա ուսումնական այլ հարցեր: Ուսումնական ճանապարհորդությունը կներառի նաև այցելություններ տեղի դպրոցներ, հանդիպումներ ծնողական խորհուրդների, հասարակական կազմակերպությւնների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
ԳՈՒՆ-ը նաև մասնակից ուսուցիչներին կտրամադրի հետծրագրային դրամաշնորհներ` իրենց դպրոցների համար անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու, ուսուցիչների համար դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաեւ համագործակցության բարձրացմանն ուղղված բազմաբնույթ միջոցառումների իրականացման համար:
Ամերիկյան կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում է եւ ապահովում հետեւյալը.
• աջակցություն` J-1 վիզա ստանալու հարցում,
• մասնակցի բնակավայրից ԱՄՆ երկկողմանի ճանապարհածախսեր, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ներսում տրանսպորտային ծախսեր,
• Վաշինգտոնում կողմնորոշման սեմինարի մասնակցություն,
• համալսարանում վերապատրաստման ծրագրի մասնակցություն,
• դժբախտ պատահարների եւ հիվանդության ապահովագրություն,
• բնակարան (սովորաբար մասնակիցները բնակվում են ծրագրի այլ մասնակցի/մասնակիցների հետ համատեղ) եւ սնունդ,
• տրանսպորտային ծախսեր` դպրոցում ուսումնական պրակտիկան անցկացնելու համար,
• գրքերի ձեռք բերում,
• հետծրագրային համաժողովի մասնակցություն` Միացյալ Նահանգներում ԳՈՒՆ ծրագիրը հյուրընկալող համալսարաններից մեկում,
• Միացյալ Նահանգների ուսուցչին 2 շաբաթով հրավիրելու հնարավորություն,
• հետծրագրային դրամաշնորհներին դիմելու հնարավորություն:
Դիմողները պետք է լինեն`
• միջնակարգ դպրոցի հինգ եւ ավել տարվա աշխատանքային փորձ ունեցող եւ լրիվ դրույքով աշխատող ուսուցիչներ, ովքեր դասավանդում են հետեւյալ առարկաները`
-
Անգլերենը որպես օտար լեզու կամ
-
Հասարակագիտական առարկաներ (հասարակագիտություն, պատմություն, քաղաքացիական կրթություն, մարդու իրավունքներ, աշխարհագրություն, պետություն եւ իրավունք)
• Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Արգենտինայի, Կամբոջայի, Կոլումբիայի, Էլ Սալվադորի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Հաիթիի, Նիկարագուայի, Դոմինիկյան Հանրապետության, Գանայի և Սենեգալի քաղաքացիներ
• տիրապետեն բանավոր և գրավոր անգլերենին
Ավելի մանրամասն տեղեկանալու համար գրանցվեք տեղեկատվական դասախոսությանը:
Տեղեկատվական դասախոսության օրացուցակ*
ԱյռեքսՀայաստանիգրասենյակ
Օր/ժամ
Չորեքշաբթի, հոկտեմբերի 8, 15:00
Չորեքշաբթի, հոկտեմբերի 15, 15:00
Չորեքշաբթի, հոկտեմբերի 22, 15:00
Չորեքշաբթի, հոկտեմբերի 29, 15:00
*Նախօրոք գրանցումը պարտադիր է բոլոր դասախոսությունների համար:
Հայցադիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2008 թ. նոյեմբերի 10, երկուշաբթի, ժամը 17:00:
«Գերազանց ուսուցման եւ նվաճումների ծրագիր»
Այռեքս Հայաստան
Վարդանանց 16, Երեւան 0010
Հեռ.` (374 10) 52 66 21, 52 66 23, 52 66 42
ֆաքս` (374 10) 52 66 21 (220)