Ավագ դպրոցները՝ մշտական ուշադրության կենտրոնում
2008-09-24
ԿԳ նախարարությունում այսօր տեղի ունեցավ ավագ դպրոցների տնօրենների խորհրդակցություն՝ նախարար Ս. Սեյրանյանի գլխավորությամբÖ‰ Քննարկվում էին փորձնական ծրագրի մեկնարկի առաջին փուլի կազմակերպչական հարցերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիներըÖ‰ ԿԳ նախարարը նշեց, որ գերատեսչությունը, մշտական և ուղիղ կապի մեջ լինելով 10 ավագ դպրոցների հետ, ուշադրության կենտրոնում է պահելու փորձնական ծրագրի ընթացքըÖ‰ Այդ նպատակով, նախարարի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով՝ նախարարի տեղակալ Բ. Եսայանի ղեկավարությամբÖ‰
Այս փուլում ամենալուրջ բացերից մեկը, որ նկատվել է, ծրագրի վերաբերյալ տեղեկատվության պակասն է, ինչի հետևանքով էլ ծնողների և աշակերտների շրջանում սկզբնապես որոշ դժգոհություն էր առաջացելÖ‰ Նման խնդրի առկայությունը փաստեցին նաև տնօրենները` նշելով, որ նրանց, ինչպես նաև ուսուցիչների հետ ավագ դպրոցի նպատակի և խնդիրների մասին հստակ իրազեկման որոշակի աշխատանքից հետո վերաբերմունքը նկատելիորեն փոխվել էÖ‰ Նախարարը տնօրենների ուշադրությունը հրավիրեց այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտության վրաÖ‰ Հասարակության իրազեկման ուղղությամբ առաջիկայում միջոցներ կձեռնարկի նաև ԿԳ նախարարությունըÖ‰ Փորձնական ծրագրի աշխատանքներին հետևող հանձնաժողովը շուտով կսկսի այցելությունները ոչ միայն ավագ դպրոցներ՝ տեղում ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ հանդիպումներ ունենալու նպատակովÖ‰
Դպրոցների տնօրենները ներկայացրին ավագ դասարանների աշակերտների շարժի վերաբերյալ տվյալներ, որոնք փաստում էին, որ նախնական կանխատեսումները՝ հարակից դպրոցներից դեպի ավագն աշակերտների տեղափոխման առումով մինչև 60% իրականություն է դարձելÖ‰ Բոլոր 10 դպրոցներում էլ ձևավորվել են հոսքային դասարաններ, և ուսումնական բնականոն գործընթացը դրանցում մեկնարկել էÖ‰ Դպրոցների մեծ մասում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են, ընթացքի մեջ է նաև դրանց նյութատեխնիկական բազայի հարստացման գործընթացըÖ‰ Հոկտեմբերի երկրորդ կեսից ավագ դպրոցների ուսուցիչները կանցնեն վերապատրաստման 30-օրյա դասընթացÖ‰ Աննախադեպ ծավալով և ծրագրով այդ դասընթացը կնպաստի նրանց մասնագիտական որակի բարձրացմանըÖ‰