Ասմունքի փառատոն` նվիրված Վ. Սարոյանի ծննդյան 100 ամյակին

2008-09-23

ՀՀ ԿԳ նախարարությունը, ՀՀ գրողների միության և Չարենցի տուն-թանգարանի տնօրինության հետ համատեղ, կազմակերպում է ասմունքի ամենամյա հանրապետական փառատոն` նվիրված Վիլյամ Սարոյանի ծննդյան 100 ամյակին:
Փառատոնն անցկացվում է 2 փուլով՝ մարզային /քաղաքային/ և հանրապետական: Փառատոնի մարզային փուլին կարող են մասնակցել 9-11-րդ դասարանի այն աշակերտները, որոնց կերաշխավորեն դպրոցների հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումները: Հանրապետական փուլին կմասնակցեն մարզային /քաղաքային/ փուլում հաղթողները:
Հանրապետական փուլի մասնակիցների տվյալները մարզային /Երևանի քաղաքային/ կրթության վարչությունները ՀՀ ԿԳ նախարարություն են ներկայացնում մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը:
Հանրապետական փուլի մասնակիցներն իրենց ընտրությամբ ներկայացնում են Վիլյամ Սարոյանի սեղծագործություններից մի հատված` կես էջի սահմաններում, նաև հայ հեղինակներից` 2 բանաստեղծություն: Հանրապետական փուլի մասնակից աշակերտները կազմկոմիտեին պետք է ներկայացնեն մարզային /քաղաքային/ փուլի հանձնաժողովի եզրակացություն-արձանագրությունը:
Հանրապետական փուլն անցկացվելու է 2 մասով. 1-ին մասը` Չարենցի տուն-թանգարանում, իսկ 2-րդը՝ Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը: Հանրապետական փուլի 1-ին մասին կմասնակցի մարզերի 46 աշակերտ, որոնցից 18-ը հնարավորություն կստանան պայքարելու մրցանակային տեղերի համար: Սահմանված են 1` առաջին, 2` երկրորդ և 3` երրորդ կարգի, ինչպես նաև խրախուսական մրցանակներ:
Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ՀՀ ԿԳ նախարարություն / Գլխավոր պողոտա, Կառավարական 3-րդ շենք, 611 սենյակ, հեռ. 524777/ կամ Չարենցի տուն-թանգարան /Մաշտոցի 17, հեռ.535594/
 
 
                                                                                 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։