Նորարարության մրցույթ

2008-09-23

ԱՐՓԱ հիմնարկը հայտարարում է նորարարության մրցույթ` գիտական տարբեր բնագավառներում սովորող ակտիվ ուսանողների և ասպիրանտների համար: Ծրագրի հիմնական նպատակն է` խթանել Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիաների զարգացումը և պատենտավորման ենթակա նորարարությունների կամ նորարարական ծրագրերի մշակումը:
 
Նորարարությունը պետք է լինի առավելագույնը 4 ուսանողից կազմված թիմի ինքնուրույն աշխատանք և կամ համալսարանական ղեկավարի հսկողությամբ` թիմի աշխատանք:
Մրցույթի հաղթողները կստանան դրամական մրցանակներ: Սահմանվել են 2000, 1000, 600 և 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևներ` համապատասխանաբար առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերի համար:
Հաղթողների անունները կհայտարարվեն ԱՐՓԱ-ի կայքէջում և ՀՀ բուհերում: Մրցանակները կտրվեն մրցույթի ավարտից հետո` հատուկ հանդիսության ընթացքում:
Մրցույթի հովանավորներն են ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ ԿԳ նախարարությունը և Լոս Անջելեսի ԱՐՓԱ հիմնարկը:
Դիմումների վերջնաժամկետն է` 2009թ. փետրվարի 15-ը: Մանրամասների համար այցելել ԱՐՓԱ-ի կայքէջ` www.arpainstitute.org

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։