214 կրթաթոշակ՝ գերազանցությամբ սովորողներին

2008-09-22

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Բարեկամություն» անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Կրթաթոշակը սահմանել է Մոսկվայի «Կրթություն» կրթաթոշակային հիմնադրամը, որի հիմնադիրներն են ՌԴ Դաշնային ժաղովի խորհրդի անդամ Ա. Բ. Տեր-Ավանեսովը և «Ռոսկոմնեդվիժիմոստ» ընկերության գլխավոր տնօրեն, «Գիտության, կրթության և առողջապահության զարգացումը Հայաստանում» բարեգործական ֆոնդի նախագահ, պրոֆեսոր Հ. Պողոսյանը: Կրթաթոշակների հանձնումը Հրանտ Պողոսյանի կրթական, բարեգործական ծրագրերից մեկն է, որն իրականացվում է արդեն երկրորդ տարին:
Ընդհանուր առմամբ, այս տարի սահմանված է 214 կրթաթոշակ՝ նախորդ տարվա 126-ի փոխարեն: Դրան արժանանում են բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում բացարձակ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողներըÖ‰ Ընդ որում՝  բակալավրերն ու մագիստրոսները ստանում են 100-ական, ասպիրանտները՝ 200-ական ԱՄՆ դոլար գումարÖ‰ Իսկ գիտական գործունեությամբ՝ հետազոտություններով զբաղվող երիտասարդ գիտնականներն, այս տարվանից սկսած, կստանան նաև 500 ԱՄՆ դոլարÖ‰ 
ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը, շնորհակալություն հայտնելով բարերարին` հայրենանվեր գործունեության համար, նշեց, որ շատ գովելի է կրթաթոշակի տրամադրման խիստ հասցեականությունը, այսինքն` այն տրվում է կոնկրետ գիտական գործունեություն ծավալած երիտասարդ մասնագետներին: Նրանց ապագա հաջողություններով է պայմանավորված մեր երկրի վաղվա օրըÖ‰ «Մեր նպատակը գիտելիքահենք տնտեսություն ունենալն է, որի կայացումը կարող են ապահովել շնորհալի երիտասարդները: Կարևոր է նաև, որ այդ ուսանողներին այսօր աջակցում է ոչ միայն պետությունը, այլև առանձին անհատներն ու կազմակերպությունները»,- ասաց նախարարը:
Միջոցառման մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, ԵՊԲՀ ռեկտոր Գ. Քյալյանը, ով Հրանտ Պողոսյանին հանձնեց համալսարանի ոսկե մեդալ` հայրենանվեր գործունեության համար:
«Գիտության, կրթության և առողջապահության զարգացումը Հայաստանում» բարեգործական ֆոնդի նախագահ, պրոֆեսոր Հ. Պողոսյանը, ներկայացնելով կատարված ու նախատեսվող աշխատանքները, նշեց, որ ռուսաստանաբնակ բազմաթիվ հայ բարերարներ ցանկություն են հայտնել միանալ այս նախաձեռնությանը:
Միջոցառման ավարտին կրթաթոշակառուներին Հ. Պողոսյանն անձամբ հանձնեց առաջին ամսվա՝ սեպտեմբերի կրթաթոշակըÖ‰
Ըստ բուհերի եւ այլ կազմակերպությունների, կրթաթոշակները տրամադրվել են հետևյալ համամասնությամբ.
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։