Գիտաժողովի մասնակցության հայտ
2010-03-19
Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանն իր 75-ամյակի կապակցությամբ կազմակերպում է մի շարք գիտաժողովներ, որին կարող են մասնակցել գիտնականներ, վերլուծաբաններ, գիտության և կրթության գործի կազմակերպիչներ, հասարակական և գիտական հիմնադրամների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Նախատեսվում է անցկացնել`
Հոկտեմբերի 1-2-ը` «Բրյուսովյան ընթերցումներ` 2010» թեմայով միջազգային գիտաժողով:
Հոկտեմբերի 7-8-ը` «Հայ հասարակական-քաղաքական միտքը 20-րդ դարավերջին-21-րդ դարասկզբին» թեմայով գիտաժողով:
Հոկտեմբերին` «Հայերենի և հայագիտության զարգացման հեռանկարները նոր հազարամյակում» թեմայով միջազգային գիտաժողով:
Նոյեմբերի 5-6-ը `«Լեզուն` մշակույթի համատեքստում» թեմայով համաժողով;
Նոյեմբերի 22-26-ը` «Բարձրագույն լեզվաբանական կրթությունը բարեփոխումների գործընթացում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով;
Դեկտեմբերի 2-4-ը` «Ջիվելեգովյան ընթերցումներ-II» թեմայով միջազգային գիտաժողով:
Լրացուցիչ տեղեկատվությունը` ստորև:












