««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-03-17
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող կաթսայատան 3407.15 հազ.դրամ հաշվեկշռային արժեքով ու 41.5 քառ.մետր մակերեսով աջակողմյան հատվածը, ինչպես նաև 45,0 քառ.մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասը հետ վերցնել և թույլատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` « «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նորակառույց մասնաշենքի էլեկտրական սնուցման նպատակով բաշխիչ կետի կառուցման պայմանով:
2.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում , սահմանված կարգով, համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու աշխատանքները :
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ ապահովել անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով ««Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












