ԲՈԼՈՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ /Վիեննա, 12 մարտի 2010թ./
2008-04-30
2.Մենք, բարձրագույն կրթության նախարարներս և Բոլոնիայի քաղաքականության երկրորդ համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների,հաստատությունների և կազմակերպություների ղեկավարներս, քննարկումներ կազմակերպեցինք զարգացող գիտելիքահենք հասարակությունում բարձրագույն կրթության համակարգային և ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ:
3.Մենք բանավիճեցինք, թե ինչպես են բարձրագուն կրթական համակարգերն ու հաստատություններn արձագանքում իրենց նկատմամբ աճող պահանջարկին և բազմապիսի սպասելիքներին: Քննարկեցինք անձնակազմի և ուսանողների շարժունությունը, “ուղեղների շրջանառության” ընձեռած հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև միջազգային բարձրագույն կրթության բնագավառում առկա համագործակցության և մրցակցության հավասարակշռությունը:
4.Խոշոր հասարակական մարտահրավերներին դիմագրավելու համար մեզ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն աշխարհի տարբեր շրջանների բարձրագույն կրթական և հետազոտական համակարգերի միջև: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը հարգելու հետ մեկտեղ, մենք կշարունակենք մեր բանավեճը և ձեռնամուխ կլինենք մասնագիտական ընկերակցության ձևավորմանը: Ընկերակցություն, որից կարող են ոգեշնչվել բոլորը և որին կարող է աջակցել յուրաքանչյուր ոք:
5.Եվրոպական բարձրագույն կրթական տարածաշրջանի սահմաններում և Բոլոնիայի քաղաքականության երկրորդ համաժողովին մասնակից երկրների, հաստատությունների և կազմակերպություների միջև քաղաքականության վերաբերյալ բանավեճերի կազմակերպման և գաղափարների ու փորձի փոխանակման նպատակով մեզանից յուրաքանչյուրը կառաջադրի մեկ կոնտակտ անձի` մինչև 2010թ. մայիսի 31-ը տեղյակ պահելով Բոլոնիայի քարտուղարությանը: Այս կոնտակտ անձինք հանդես կգան նաև որպես միացյալ գործողությունները և տեղեկատվական հոսքը համակարգող օղակներ` նախապատրաստելով նախարարական մակարդակով Բոլոնիայի քաղաքականության հաջորդ համաժողովը:
6.Մենք ողջունում ենք Եվրոպայի Բոլոնիայի գործադիր խմբի պատրաստակամությունը՝ տրամադրելու փորձագիտական եզրակացություններ Բոլոնիայի գործընթացի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածաշրջանի վերաբերյալ:
7.Մենք ողջունում ենք Բոլոնիայի քաղաքականության երկրորդ համաժողովի մասնակից հաստատությունների և կազմակերպությունների նախաձեռնությունները՝ խթանելու բարձրագույն ուսումնական հաստատությունների, անձնակազմի, ուսանողների և համապատասխան շահագրգիռ կողմերի միջև երկխոսությունն ու համագործակցությունըÖ‰
8.2010 թվականի սեպտեմբերին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) կհյուրընկալի բարձրագույն կրթության վրա ճգնաժամի ազդեցության վերաբերյալ համաժողովըÖ‰ Համաժողովը կքննարկի նաև այն հարցը, թե ինչպես կառավարությունները, հաստատություններն ու շահագրգիռ կողմերը կարող են աշխատել այս բնագավառի կայուն, տևական զարգացման ուղղությամբÖ‰ 2011 թվականին Եվրամիության աջակցությամբ կկազմակերպվի որակի հավաստմանը նվիրված սեմինարÖ‰
9.Կառավարությունների, բարձրագույն կրթական հաստատությունների, նրանց անձնակազմի, ուսանողների և այլ շահագրգիռ կողմերի գործընկերության վրա հիմնված համագործակցությունը Եվրոպական բարձրագույն կրթական տարածաշրջանի առանցքային տարրերից էÖ‰ Այս գործընկերային մոտեցումը նույնպես պետք է արտացոլվի նախարարական մակարդակով 2010թ. Բոլոնիայի քաղաքականության հաջորդ համաժողովի կազմակերպման ժամանակÖ‰
Հավելված
Մասնակից երկրները
Ալբանիա
Անդորրա
Արգենտինա
Հայաստան
Ավստրալիա
Ավստրիա
Ադրբեջան
Բելիգա
Բոսնիա–Հերցոգովինա
Բրազիլիա
Բուլղարիա
Կանադա
Չինաստան
Կոլումբիա
Խորվաթիա
Կիպրոս
Չեխական հանրապետությոն
Դանիա
Եգիպտոս
Էստոնիա
Ֆինլանդիա
Ֆրանսիա
Վրաստան
Գերմանիա
Գանա
Հունաստան
Վատիկան
Հունգարիա
Իսլանդիա
Իռլանդիա
Իսրայել
Իտալիա
Ճապոնիա
Հորդանան
Ղազախստան
Ղրղզստան
Լատվիա
Լիխտենշտեյն
Լիտվա
Լյուքսեմբուրգ
Մալազիա
Մալի
Մալթա
Մեքսիկա
Մոլդովա
Մոնտենեգրո
Մարոկո
Նիդեռլանդներ
Նոր Զելանդիա
Նորվեգիա
Ֆիլիպիններ
Լեհաստան
Պորտուգալիա
Ռումինիա
Ռուսաստանի Դաշնություն
Սաուդյան Արաբիա
Սենեգալ
Սերբիա
Սլովակիայի հանրապետությոն
Սլովենիա
Հարավային Աֆրիկա
Իսպանիա
Շվեդիա
Շվեյցարիա
Թաիլանդ
Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետությոն
Թունիս
Թուրքիա
Ուկրաինա
Միացյալ Թագավորություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնակից կազմակերպություններն ու հաստատությունները
Գործարար Եվրոպա
Եվրոպայի Խորհուրդ
«Միջազգային կրթություն» համաեվրոպական կառույց
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիա
Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիա
Եվրոպական հանձնաժողով
Ուսանողների եվրոպական միություն
Եվրոպական համալսարանական ասոցիացիա
Միջազգային համալսարանական ասոցիացիա
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն