ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՒԴԱՊԵՇՏ-ՎԻԵՆՆԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ /Բուդապեշտ-Վիեննա 11-12 մարտի 2010թ./

2008-04-30

1.Մենք, Բոլոնիայի գործընթացին մասնակից երկրների բարձրագույն կրթության համար պատասխանատու նախարարներս, 2010 թվականի մարտի 11–ին և 12-ին հանդիպեցինք Բուդապեշտում և Վիեննայում՝ հիմնադրելու 1999թ. Բոլոնիայի հռչակագրով նախատեսված Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանը (ԵԲԿՏ)Ö‰  

2.[Համաձայն երկրի անդամակցության մեր կողմից համաձայնեցված չափանիշի՝ մենք ողջունում ենք Ղազախստանին՝ իբրև Եվրոպական բարձրագույն   կրթության  տարածաշրջանի  մասնակից նոր երկրի։]

3.1999թ. Բոլոնիայի հռչակագիրը սահմանեց 2010 թվականի՝ միջազգայնորեն մրցունակ և գրավիչ Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի տեսլականը, որտեղ բարձրագույն ուսումնական հաստատություններն` իրենց նվիրյալ    անձնակազմերի աջակցության շնորհիվ,   գիտահենք  հասարակության  համար   կարող  են   բազմաբնույթ առաքելություններ իրագործել  և որտեղ ուսանողները, ունենալով  իրենց որակավորումների սահուն  և արդար ճանաչման ընձեռած հնարավորությունները, ի զորու են       իրենց   պահանջները    բավարարող   կրթական   լավագույն  ուղիները    գտնելÖ‰

4.1999թ. սկսած՝ Եվրոպական մշակութային կոնվենցիայի 46 [47] մասնակիցները հանձն են առել իրականացնել այս տեսլականը և   դրա   իրագործման  նշանակալի առաջընթաց արձանագրելÖ‰ Մենք`  համագործակցելով  հանրային իշխանությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ուսանողների և դասախոսական անձնակազմի, գործատուների, որակի հավաստման գործակալությունների, միջազգային կազմակերպությունների և եվրոպական հաստատությունների հետ, ձեռնամուխ ենք եղել մի շարք բարեփոխումների իրականացմանը՝ մշակութային բազմազանության,  լեզուների, բարձրագույն կրթական համակարգերի նկատմամաբ հարգանքի, վստահության և համագործակցության վրա հիմնված Եվրոպական բարձրագույն   կրթության  տարածաշրջան կառուցելուÖ‰

5.Բոլոնիայի գործընթացը և նրա արդյունքում առաջացած Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանը, լինելով բարձրագույն կրթության միջսահմանային և  տարածաշրջանային համագործակցության նախադեպը չունեցող երևույթ, նշանակալի հետաքրքրություն է առաջացրել այլ աշխարհամասերում՝  Եվրոպական բարձրագույն կրթությունը   էլ   ավելի   տեսանելի   դարձնելով  համաշխարհային    քարտեզի  վրա:   Մենք ողջունում ենք այս  հետաքրքրությունը՝ ակնկալելով   խորացնել աշխարհի տարբեր մասերի մեր գործընկերների հետ համագործակցությունն   ու երկխոսությունը:

6.Մենք հաշվի ենք առել  շահագրգիռ կողմերի զեկույցների   անկախ  գնահատումը: Ողջունում ենք այն փաստը, որ ըստ այդ զեկույցների  բարձրագույն ուսումնական հաստատությունները, դրանց անձնակազմն  ու ուսանողները  նույնացնում են իրենց գործունեությունը Բոլոնիայի գործընթացի  նպատակների հետÖ‰ Չնայած  Բոլոնիայի բարեփոխումների գործընթացի իրականացման ընթացքում  բավականաչափ   արդյունքներ  են  գրանցվել,  զեկույցները մատնանշում են, որ  ԵԲԿՏ–ի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են աստիճանների և ուսումնական ծրագրերի բարեփոխումները, որակի հավաստումը, ճանաչումը, շարժունությունն ու սոցիալական ուղղվածությունը,   տարբեր չափով  են  իրականացվելÖ‰ Որոշ երկրներում, մասնավորապես Բոլոնիայի գործընթացի հետ առնչություն չունեցող զարգացումների և միջոցառումների դեմ  ուղղված վերջին ցույցերը հիշեցնում են, որ Բոլոնիայի մի շարք նպատակներ և բարեփոխումներ պատշաճորեն չեն իրագործվել և բացատրվելÖ‰ Մենք ընդունում ենք այս հանգամանքը, և  հետագայում   առավել  ուշադրություն կդարձնենք դասախոսական անձնակազմի և ուսանողության կողմից բարձրացված քննադատական հարցադրումներինÖ‰ Նկատենք, որ Եվրոպական, ազգային և հատկապես ինստիտուցիոնալ մակարդակներում դասախոսական անձնակազմի և ուսանողների մասնակցությամբ հետագա ճշգրտումներն ու աշխատանքը անհրաժեշտ են մեր նախատեսած Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանը ձևավորելու   համարÖ‰

7.Մենք, նախարարներս, պարտավորվում ենք պատշաճորեն և ամբողջապես իրագործել Լյուվեն/Լուվեն-լա-Նյուվի կոմյունիկեով հաջորդ տասնամյակի համար նախատեսված օրակարգը և համաձայնեցված նպատակներըÖ‰ Սերտորեն համագործակցելով բարձրագույն ուսումնական հաստատությունների, դրանց անձնակազմի, ուսանողների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ մենք կընդլայնենք մեր ջանքերը՝ ընթացիկ բարեփոխումներն ավարտին հասցնելու, ուսանողներին և անձնակազմին շարժունակ դարձնելու, բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը բարելավելու, շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու, և բոլորին որակյալ բարձրագույն կրթություն տրամադրելու համարÖ‰  Ազգային մակարդակում փորձելու   ենք բարելավել բոլոր շահագրգիռ կողմերի և հասարակության շրջանում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ հաղորդակցությունը և իրազեկության աստիճանըÖ‰

8.Մենք, նախարարներս, ընդւնելով Եվրոպական  բարձրագույն  կրթության  տարածաշրջանի  սկզբունքները,  մեր աջակցությունն ենք հայտնում ակադեմիական ազատությանն ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնուրույնությանն ու պատասխանատվությանը, ինչպես նաև ընդգծում ենք այն դերը, որ ունեն բարձրագույն ուսումնական հաստատությունները` խաղաղ, ժողովրդավարական հասարակությունների զարգացման և հասարակական համախմբվածության  ամրապնդման   գործում:

9.Մենք գիտակցում ենք ակադեմիական ընկերակցության` ինստիտուցիոնալ առաջնորդների, ուսուցիչների, հետզոտողների, վարչական անձնակազմի և ուսանողների առանցքային դերը Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանն իրականություն դարձնելու, սովորողներին` իբրև ժողովրդավարական քաղաքացիների`   նրանց կարիերային, կյանքին և անձնական զարգացմանն ուղղված գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու հնարավորություններ ընձեռելու հարցերում: Մենք ընդունում ենք, որ իրենց առաջադրանքների իրագործման համար անձնակազմն առավել բարենպաստ միջավայրի  կարիք   ունի: Մենք պարտավորվում ենք նպաստել բարձրագույն կրթության անձնակազմի և ուանողների ավելի արդյունավետ ներգրավմանը  ԵԲԿՏ-ի իրականացմանն  ու հետագա զարգացմանը: Մենք ամբողջապես աջակցում ենք անձնակազմի և ուսանողների   մասնակցությանը Եվրոպական, ազգային և ինստիտուցիոնալ որոշում ընդունող կառույցներում:

10.Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված դերակատարներին աշխատանքային և ուսումնական  ոգեշնչող մթնոլորտ ստեղծել և նպաստել ուսանողակենտրոն ուսուցմանը` սատարելով սովորողին կրթական բոլոր ձևաչափերով և  լավագույն լուծում  առաջարկել ուսման ճկուն և կայուն ուղիների համար: Սա է պահանջում  նաև միջազգային ցանցերում դասավանդողների և հետազոտողների համագործակցությունը:

11.Մենք, նախարարներս, վերահաստատում ենք, որ բարձրագույն կրթությունը հասարակական պատասխանատվություն է: Մենք,  չնայած  ներկայիս  տնտեսական   դժվարություններին,  պարտավորվում ենք`  հասարակական  իշխանությունների  կողմից  հաստատված  և  վերահսկվող   ձևաչափով, երաշխավորել բարձրագույն ուսումնական հաստատությունների ապահովումը անհրաժեշտ ռեսուրսներով:  Մենք համոզված ենք, որ առավել գիտելիքակենտրոն դարձող աշխարհում բարձրագույն կրթությունը սոցիալական և տնտեսական զարգացման և նորարարությունների գլխավոր շարժիչ ուժն է: Այսպիսով, մենք պետք է ավելացնենք սոցիալական ոլորտին ուղղված մեր ջանքերը` ստեղծելու որակյալ կրթության հավասար հնարավորություններ` հատկապես  մեր ուշադրությունը  սևեռելով խոցելի խմբերին:

12.Մենք, Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի պատասխանատու նախարարներս, խնդրում ենք Բոլոնիայի գործադիր խմբին   միջոցներ առաջարկել Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանում բոլոնյան սկզբունքներն ու գործուեության ուղղություններն ամբողջական և պատշաճ իրականացնելու համար: Հատկապես անհրաժեշտ է կենտրոնանալ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակների վրա` զարգացնելով լրացուցիչ աշխատանքային մեթոդներ, ինչպիսիք են ուսուցումը հասակակիցների հետ շփման միջոցով, ուսումնական այցելությունները, և տեղեկատվություն տարածելու այլ մեխանիզմները: Շարունակաբար զարգացնելով, խորացնելով և ուժեղացնելով Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանը և զարգացնելով համագործակցությունը Եվրոպական հետազոտական տարածաշրջանի հետ` Եվրոպան ի վիճակի  կլինի հաջողությամբ դիմագրավել  հաջորդ տասնամյակի մարտահրավերները:

13.Մեր հաջորդ նախարարական հանդիպումը, որը կկազմակերպվի Ռումինիայի կողմից 2012 թ. Ապրիլի 26-27-ը` Բուխարեստում, նվիրված կլինի Լյուվեն/Լուվեն-լա-Նյուվի գործընթացի գնահատմանն ու գործողությունների  խթանմանը:





 սույն պարբերությունը տեղադրվելու է Ղազախստանի միանալու դեպքում

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։