«ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻ
2010-03-10
1.«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի կազմից` Երևանի Վրացյան 73 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 44.35 քառ.մետր ընդհանուր մակերեսով աջակողմյան մուտքը, 457.6 քառ.մետր ընդհանուր մակերեսով 2-րդ և 3-րդ հարկերն ամբողջությամբ, 13.8 քառ.մետր մակերեսով պարիսպը /ընդամենը 312.368 հազ.դրամ հաշվեկշռային արժեքով/ և 0.129 հեկտար մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև փաստացի ծրագրերի իրականացման ավարտը, հատկացնել «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ` նպատակային օգտագործման համար:
2.Թույլատրել «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ` սույն որոշման 1-ին կետով հանձնված 0.129 հեկտար մակերեսով հողամասն օգտագործել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով , «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման – ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցների հաշվին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












