Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված աստղագիտական միջազգային oլիմպիադա
2008-09-19
Սեպտեմբերի 19-ից 26-ը ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում և Բյուրականի աստղադիտարանում անցկացվելու է ԱՊՀ երկրների դպրոցականների XI աստղագիտական օլիմպիադա, որը նվիրված է աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակինÖ‰
Օլիմպիադայի ծրագրում՝ տեսական, գործնական և դիտողական փուլեր, գիտամշակույթային էքսկուրսիաներ, դասախոսություններ, դիտումներÖ‰
Օլիմպիադայի հանձնաժողովի համանախագահներն են՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանը և դպրոցականների աստղագիտության միջազգային օլիմպիադաների հանձնաժողովի նախագահ ՖՄԳԹ Մ. ԳավրիլովըÖ‰
Օլիմպիադայի բացումը՝ 2008թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 10-ին ֆիզմաթ դպրոցում (հասցե՝ Ազատության պողոտա, 2-րդ նրբ., 9)Ö‰
Բացման արարողությանը հրավիրված են՝ ՀՀ ԿԳ նախարար Ս.Սեյրանյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մարտիրոսյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հ.Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Ա.Կարապետյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Ա.Ավետիսյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Բ.Եսայանը, ՀՀ ԿԳ նախկին նախարար Լ.Մկրտչյանը, ՀՀ ԿԳ նախկին նախարար Է.Ղազարյանը, ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, ԿԳՆ ԿԱԻ տնօրեն Ն.Ղուկասյանը, ինչպես նաև ակադեմիկոսներ, գիտնականներ, կրթության ոլորտի ղեկավար աշխատողներ, գործարարներ: