«Երեխաների իրավունքները՝ նորովի»
Երեխաների իրավունքներին նվիրված դասընթացի սցենարների մրցույթ

2008-09-16

Սկսած 2005 թ.-ից Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը իրականացնում են համատեղ ծրագրեր, որոնք հանրության ուշադրությունը սևեռում են երեխաների հիմնահարցերի վրա: Այս տարի ծրագրի թիրախը կրթական ոլորտն է: «Երեխաների իրավունքները՝ նորովի» ծրագրի նպատակն է` վեր հանել երեխաների իրավունքներին նվիրված դասընթացների առավել արդյունավետ մեթոդոլոգիաներ: Այս նպատակով հանրակրթական դպրոցների ուսուցիչներին կառաջարկվի ներկայացնել երեխաների իրավունքների դասընթացների սցենարներ, որոնցից լավագույնների հեղինակները կպարգևատրվեն:
Մրցույթին մասնակցելու կարգը` 
 Աշխատանքները կարող են ներկայացվել անձամբ կամ ուղարկվել փոստով` հետևյալ հասցեներով`
  1. Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա` 
ՀՀ, Երևան, Խանջյան 35, բն. 18
Հեռ. 582561 կամ 586125
info@apra.am
Ագնեսա Սարգսյանին:
 
  1. ՀՀ ԿԳ նախարարություն, հանրակրթության վարչություն`
ՀՀ, Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարության III շենք, 611 սենյակ
Նարինե Մնացականյանին:
 
  1. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ`
ՀՀ, Երևան, Պետրոս Ադամյան 14
Էմիլ Սահակյանին:
 
 
Աշխատանքներին ներկայացվող պահանջները`
 
Դասընթացի սցենարը կարող է նախատեսված լինել հանրակրթական դպրոցի ցանկացած տարիքային խմբի երեխաների համար` հեղինակի ընտրությամբ:
Համապատասխան հղումները պետք է կատարվեն տողատակերում, իսկ օգտագործված գրականության և տեղեկատվական աղբյուրների ցանկը պետք է դրված լինի աշխատանքի վերջնամասում: Էջի սկզբնամասում մասնակիցը պետք է նշի իր անձնական տվյալները (մարզը, քաղաքը/գյուղը, դպրոցի համարը, անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները):
Մրցանակները`
Մրցանակները կտրվեն հինգ լավագույն սցենարների հեղինակներին:
 
Մրցութային գործընթացը`
Սցենարների ներկայացման սկիզբն է` 2008 թ. սեպտեմբերի 14-ը, վերջնաժամկետն է` 2008թ. հոկտեմբերի 17-ը:
 
Մրցութային հանձնաժողովը`
Աշխատանքները գնահատվելու են ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից:
 
Մրցութային չափանիշները`
Ներկայացված սցենարները գնահատվելու են` ելնելով առաջադրված հիմնական թեմայի` մրցույթի ընդհանուր թեմային համապատասխանությունից, բացատրությունների և փաստարկների որակից: Աշխատանքների գնահատման հիմնական չափանիշներն են`
Մրցույթի արդյունքները կամ փոփվեն մինչև 2008 թ. հոկտեմբերի 31-ը:
 
Մրցանակաբաշխությունը`
Մրցանակաբաշխությունը կկայանա 2008 թ. նոյեմբերի վերջին` Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ:
 
 
Ծրագրի շարունակականությունը`
Մրցույթում հաղթած սցենարների հիման վրա կանցկացվեն դասընթացներ, որոնք հետագայում կնկարահանվեն:
Նախատեսվում է նկարահանված նյութերն օգտագործել երեխաների իրավունքներին նվիրված հետագա ծրագրերում` որպես մեթոդական նյութ:
Արդյունքների հայտարարման և մրցանակների շնորհման արարողության օրվա վերաբերյալ տեղեկություններ կտրվեն հավելյալ կայքում` www.apra.am:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։