«10 դպրոցական ծրագիր»

2008-09-13

Հանրօգուտ նախաձեռնությունների աջակցության ծրագիր դպրոցականների համար
 
ՌՈՒՍԱԼ ընկերությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ, հայտարարում են «10 դպրոցական ծրագիր» երկրորդ մրցույթի մեկնարկը, որի նպատակն է դպրոցականներին և ուսուցիչներին ներգրավել համատեղ հանրօգուտ աշխատանքներում: Ծրագրին տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Երևան քաղաքի բոլոր 7-11-րդ դասարանների աշակերտներին հրավիրում ենք մասնակցելու այս յուրահատուկ մրցույթին` ներկայացնելով միջդպրոցական, համադպրոցական և դասարանական ծրագրեր: Մրցութային հանձնաժողովների կողմից կընտրվեն 10 լավագույն ծրագրերը, որոնցից յուրաքանչյուրի իրականացման համար կտրամադրվի 1,000,000 դրամ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 3-ը, ժ.18.00:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՄԱԿ-ի Գլոբալ Պայմանագիր հայաստանյան ծրագիր` Արշալույս Վարդանյանին: Հեռ. (010) 547268
 
Մրցույթի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ նաև հետևյալ կայքերից`
http://www.gc.am
http://www.armedu.am
http://www.rusal.ru/UserFiles/File/Documents_Armenia.pdf

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։