«ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ N 15 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ N 9 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ
2008-08-19
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
-------2008 թ. N –Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ N 15 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ N 9 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, 64-րդ հոդվածի 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին « Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N9 հատուկ դպրոց « պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Երևան քաղաքի Հ.Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող 1035.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով ու 1235.400 հազար դրամ սկզբնական արժեքով երկու ուսումնական մասնաշենքը, 1055.5քառ.մետր ընդհանուր մակերեսով ու 6718.600 հազ.դրամ սկզբնական արժեքով հանրակացարանային մասնաշենքը , 27.0 քառ.մետ ընդհանուր մակերեսով ավտոտնակը և 4122 քառ.մետր հողատարածքը /անշարժ գույքի սեփականության /օգտագործման / իրավունքի գրանցման 2002 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 445456 վկայական/ հետ վերցնել և ամրացնել «Երևանի խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների թիվ 8 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ՝ այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N15 հատուկ դպրոց « և Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N9 հատուկ դպրոց « պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետև կազմակերպություն):
3. Սահմանել, որ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը կրթական բնույթի գործունեության իրականացումն է` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ` լսողության խանգարումներ ունեցող երեխաների իրենց ընդունակություններին և կարողություններին համապատասխան հասարակական հարմարեցման , ինքնասպասարկման ունակությունների ձեռքբերման , աշխատանքային, մասնագիտական գործունեության և ընտանեկան կյանքին պատրաստվածության, նրանց կողմից հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրերի բովանդակային պարտադիր նվազագույնի յուրացման ապահովմամբ:
4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
5. Սահմանել, որ « Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N15 հատուկ դպրոց « և « Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N9 հատուկ դպրոց « պետական ոչ առևտրային կազմակերպությանների իրավահաջորդ է հանդիսանում «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է պետական սեփականություն հանդիսացող «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N15 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ՝ Երևանի Նորքի Այգիներ փողոցի թիվ 193 հասցեում գտնվող՝ 9378.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով ու 27716.0 հազ.դրամ սկզբնական արժեքով ուսումնական մասնաշենքը, պահեստները, օժանդակ շինությունները, կաթսայատունը, հանրակացարանային մասնաշենքը, ջրավազանը և 1.6356 հա հողատարածքը /անշարժ գույքի սեփականության /օգտագործման / իրավունքի գրանցման 2003 թվականի փետրվարի 24-ի թիվ 1041746 վկայական/, իսկ սեփականության իրավունքով հանձնվում է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N15 հատուկ դպրոց « և Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N9 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող, նվազագույն աշխատավարձի 10000- ապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող գույքը՝ այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Երևանի քաղաքապետին ` ապահովել սույն որոշման 4-րդ կետով նախատեսված` սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը:
7. Երևանի քաղաքապետին՝ ապահովել « Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N9 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը,
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը՝ դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները կուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն « պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392 –Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N2179-Ն որոշման N1 հավելվածի Երևան քաղաքի ենթակայության հատուկ դպրոցների ցանկի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության հատուկ դպրոցների ցանկի 5-րդ կետում « Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N15 հատուկ դպրոց» բառերը փոխարինել «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» բառերով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: