«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈ

2008-08-19

Նախագիծ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_______________ 2008 ԹՎԱԿԱՆԻ N _____Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ   ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ    ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
---------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի   սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության   կանոնադրությունը   հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի   թիվ 681 –Ն որոշումն    ուժը կորցրած   ճանաչելու մասին» թիվ 1716 –Ն որոշման 2-րդ կետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ     բովանդակությամբ.
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Հայք բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության,»Շրջակա միջավայրի   հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Եթեր   ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 1413-Ն,2006 թվականի դեկտեմբերի 14-ի     թիվ 1880-ն և 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 958- Ն որոշումների:
             2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությանը բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու, «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության կազմից գույք առանձնացնելու, «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» N 958-Ն որոշման 7-րդ կետի 2) ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։