««ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2008-08-19

ՆԱԽԱԳԻԾ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
-------2008 թ. N –Ա
««ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ   ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-----------------------------------------------------------------------------------------------------
 
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի /ը/ ենթակետի և 68 հոդվածի 7-րդ   մասի դրույթներով՝ 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
 
 
1. Թույլատրել՝ «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը 2.5 անգամ փոքրացնելու միջոցով կատարել կանոնադրական կապիտալի նվազեցում՝ այն համապատասխանեցնելով 2007 թվականի տարեվերջի դրությամբ   ընկերության զուտ ակտիվների արժեքին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված և համապատասխան փոփոխության կատարումն ու պետական գրանցումը:
     3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։