«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2008-08-19

 
ՆԱԽԱԳԻԾ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
-------2008 թ. N -Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1567-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
------------------------------------------------------------------------------------------------
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ   հոդվածի 5-րդ մասի և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի և Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջի ընդգրկմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանակերտ քաղաքում մասնաճյուղ բացելու վերաբերյալ առաջարկը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
                                                                                                                                                                 
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում ստեղծել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ /այսուհետև մասնաճյուղ/, որը գործելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետւթյան օրենքներին համապատասխան:
2. Սահմանել, որ մասնաճյուղին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 1766.11 քառ.մետր ընդհանուր մակերեսով ու 9250.0 հազ.դրամ արժողությամբ ուսումնական և 493.96 քառ.մետր ու 2301.0 հազ.դրամ արժողությամբ հանրակացարանային մասնաշենքերը և 52221.001 հազ.դրամ հիմնական և շրջանառու միջոցները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվելու, «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և մայիսի 31-ի   N 643 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»   թիվ 1567-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 33-րդ կետում   կատարել հետևյալ լրացումը.
«որոշմամբ» բառից հետո լրացնել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի մասնաճյուղը,» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։