««ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1431-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ

2008-08-16

        ՆԱԽԱԳԻԾ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
-------2008 թ. N -Ա
«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1431-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
--------------------------------------------------------------------------------------------------     
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին « Հայաստանի Հանրապետության   օրենքի    5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի    և      «Իրավական   ակտերի մասին « Հայաստանի Հանրապետության   օրենքի 70-րդ   հոդվածի 5-րդ մասի՝ 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է
                              
       1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում   գտնվող, 1750.5 քառ մետր ընդհանուր տարածքով ու 14632.0 հազ.դրամ ընդհանուր արժողությամբ նախկին վարժարանի շենքը /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 2002 թվականի ապրիլի 15-ի թիվ 403242 վկայականը, հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել /ամրացնել/   «Վարդենիսի պետական քոլեջ « պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի ««Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը շենքեր և շենքերի մասեր հանձնելու մասին» N1431-Ա   որոշման 1-ին կետի   /դ/ ենթակետը « Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի նախկին վարժարանի՝ 1930 քառ.մետր ընդհանուր   մակերեսով   երկհարկանի շենքը՝ այն հետ վերցնելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից»
            3.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության և «Վարդենիսի պետական քոլեջ « պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարների հետ համատեղ , մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված ՝ գույքի հանձնման – ընդունման աշխատանքների կատարումը:
            4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում «Վարդենիսի պետական քոլեջ « պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը՝ այն իրականացնելով «Վարդենիսի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության  միջոցների հաշվին:
             5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, «Վարդենիսի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով «Վարդենիսի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: 
            6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։