«ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2008-08-16

ՆԱԽԱԳԻԾ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
-------2008 թ. N –Ն
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀ.   ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ   ՊԵՏԱԿԱՆ   ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ « ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   2002 ԹՎԱԿԱՆԻ   ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ   ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1282-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի   N 1856-Ն   ՈՐՈՇՄԱՆ     ՄԵՋ    ԼՐԱՑՈՒՄ   ԿԱՏԱՐԵԼՈՒ , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   2005 ԹՎԱԿԱՆԻ   ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 891 -Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
----------------------------------------------------------------------------------------------------------
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»     Հայաստանի Հանրապետության   օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի և «Իրավական   ակտերի մասին « Հայաստանի     Հանրապետության   օրենքի 70-րդ   հոդվածի 5-րդ    մասի`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
 
 
1.   «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ « պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
           2.   Սահմանել, որ «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ է հանդիսանում      «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որին.
          1) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է Վանաձոր քաղաքի, Գրիգոր Լուսավորիչի փողոցի թիվ 47 հասցեում գտնվող « Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված 8174.1 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 872.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքի ձախակողմյան /հյուսիսային / թևի 1-ին և 2-րդ հարկերը, 
 2)   սեփականության իրավունքով հանձնվում է 2581.6 հազ. դրամ արժողությամբ գույք, որից 1671.0 հազ. դրամ արժողությամբ հիմնական և    910.6 հազ. դրամ արժողությամբ շրջանառու   միջոցներ:
         3.   Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և « Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ « պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1856-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումը՝
              որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի /ա/ ենթակետում «բարձրագույն» բառից հետո   լրացնել «հանրակրթական» բառը: 
         4.   Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
        1) ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված` ամրացվող և սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը,
 2) ապահովել «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը,
3) ապահովել «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակրթական մասնագիտական կրթական ծրագրերով աշակերտների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
5.   Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում կատարելուց հետո երկամսյա ժամկետում «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով « Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ « պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
         6. Ուժը կորցրած ճանաչել   Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի ««Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու   մասին» N1392 –Ն որոշման 2-րդ հավելվածի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժնի 7-րդ կետը :
           7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության   ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին  անհատույց   օգտագործման իրավունքով տարածքներ   հատկացնելու մասին» թիվ 1282-Ա որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության   ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց   օգտագործման իրավունքով հատկացված տարածքների   ցանկի 6-րդ կետը:
          8. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության ««Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենքի մաս   ամրացնելու մասին» թիվ 891-Ա որոշումը: 
     9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։