Օգոստոսյան խորհրդակցություններ

2008-08-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը օգոստոսի 13-ին ստորագրել է հրաման, համաձայն որի` ս/թ օգոստոսի 20-ից 28-ը Երևան քաղաքում և մարզերում կազմակերպվելու են հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններ:  
 
Խորհրդակցությունների նպատակն է մեթոդական օգնություն ցուցաբերել ուսուցիչներին և տնօրեններին, ամփոփել 2007-2008 ուսումնական տարվա արդյունքները, գործնական քայլեր ձեռնարկել տեղերում առկա խնդիրների լուծման ուղղությամբ և նախապատրաստվել 2008-2009 ուսումնական տարվա կազմակերպված մեկնարկին: Խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն նաև հանրակրթության համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը և դրա վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները: Համաձայն հրամանի` կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնագետներից ձևավորվել է երեք խումբ` առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։