«Հայրենի եզերք» լուսանկարների մրցույթի արդյունքները

2008-09-08

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հայտարարած «Հայրենի եզերք» լուսանկարների մրցույթին մասնակցեցին Հայաստանի բոլոր մարզերի 44 ուսումնական հաստատությունների 146 սաներÖ‰ Մրցույթի էլեկտրոնային փոստին ուղարկված 400–ից ավելի լուսանկարները տեղադրված են ԿՏԱԿ–ի ինտերնետային կայքում՝ «Հայրենի եզերք» լուսանկարների մրցույթի պատկերասրահ էջում: Մասնակիցները դպրոցների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ԲՈՒՀ–երի սովորողներ ենÖ‰

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մրցութային հանձնաժողովն ամփոփեց «Հայրենի եզերք» խորագրով լուսանկարների մրցույթի արդյունքներըÖ‰

Հանձնաժողովն ընտրեց մրցույթի հաղթողներին՝ առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրներին, ինչպես նաև «Տպավորիչ լուսանկար», «Ինքնատիպ լուսանկար», «Հայաստան» անվանակարգերի հաղթողներինÖ‰

Հանձնաժողովը որոշեց պարգևատրել.
• մրցանակակիրներին՝ պատվոգրերով և խորհրդանշական նվերներով,
• անվանակարգերի հաղթողներին՝ պատվոգրերով,
• բոլոր մասնակիցներին՝ մասնակցության վկայագրերովÖ‰

Մրցանակակիրները.
1. Արեգ Բարսեղյան. «Շաքիի ջրվեժ» (Երևանի հ. 129 միջն. դպրոց, 4–րդ դասարան), առաջին մրցանակ
2. Սուսաննա Հարությունյան. «Սևանա լիճ» (Վանաձորի հ.1 միջն. դպրոց, 9-րդ դասարան), երկրորդ մրցանակ
3. Աստղիկ Պապիկյան. «Նորավանք» (Վանաձորի հ.19 միջն. դպրոց, 7-րդ դասարան), երրորդ մրցանակ

«Տպավորիչ լուսանկար» անվանակարգի հաղթողները.
1. Աննա Դարբինյան. «Ջրվեժ» (Վանաձորի հ. 19 միջն. դպրոց, 6–րդ դասարան)
2. Հասմիկ Ղազարյան. «Արարատն արևամուտին» (Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ)
3. Վահագն Ազարյան. «Արագած» (Երևանի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան, 1–ին կուրս)

«Ինքնատիպ լուսանկար» անվանակարգի հաղթողները.
1. Աշոտ Սողոմոնյան. «Միայնակ ծերունին» (Վայքի հ.1 միջն. դպրոց, 8-րդ դասարան)
2. Հովսեփ Ղարադաղյան. «Մայմեխ լեռը» (Վանաձորի հ.1 միջն. դպրոց, 8-րդ դասարան)
3. Սմբատ Պետրոսյան. «Բացեք մեր աչքերը» (Դալարիկի միջն. դպրոց)
4. Նաիրի Արշակյան. «Դեղին ծաղիկ մը սիրելի ..» (Տաթևի միջն. դպրոց, 5-րդ դասարան):

«Հայաստան» անվանակարգի հաղթողները.
1. Մարի Մելիքյան. «Հպարտություն» (Բերդի վարժարան, 8-րդ դասարան)
2. Հասան Մաքքի. «Այստեղ է վերջանում ինձ հյուրընկալող օթևանը...» (Երևանի «Ա. Շիրակացու անվ. ճեմարան» կրթահամալիր)

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։