Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի նիստ
2008-09-05
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ սեպտեմբերի 11-ին, ժամը 16-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստը
Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
1. «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ /օժանդակ/ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
2. «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 3 հատուկ /օժանդակ/ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
3. «Երևանի N 18 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ տալու մասին,
4. «Լոգիա-Սանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
5. «Եվրասիա միջազգային համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
6. «Մարաթուկ» դպրոց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով N 355, 356 լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին,
- «Գիտակ համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրով N 127 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին,
- «Էդվարդ Ջիլավյան» վարժարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով N 249, 250 լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին,
- «Գիտելիքի աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով N 141, 140 լիցենզիաների գործողությունները դադարեցնելու մասին,
- «Սիրանույշ Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով N 529, 530 լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին,
- ՀՀ պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին:
ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ