Միջազգային խորհրդաժողով` Եվրախորհրդի բարձրագույն կրթության որակավորումների շրջանակի
2008-09-08
ՀՀ ԿԳ նախարարությունը սեպտեմբերի 8-9-ը Ծաղկաձորում կազմակերպել է Եվրախորհրդի բարձրագույն կրթության որակավորումների շրջանակի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովÖ‰ Դրան մասնակցում են պատվիրակներ Դանիայից, Իտալիայից, Անգլիայից, Մոլդովայից, Էստոնիայի, Հունգարիայից, Ղազախստանից, Լատվիայից և Ուկրաինայից, ինչպես նաև Եվրախորհրդի և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներÖ‰
Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքում (ԵԲԿՏ) որակավորումների ընդհանուր շրջանակի ձևավորումը և դրանց փոխանակումը Բոլոնիայի գործընթացի կարևորագույն բաղադրիչներից էÖ‰ Ուստի ԵԲԿՏ կրթության նախարարները 2005 թվականին Բերգենի հանդիպման ժամանակ պարտավորվել են մինչև 2010 թվականը մշակել որակավորումների ազգային շրջանակների փոխանակման գործընթացը: 2007 թվականին ևս Լոնդոնում Բոլոնիայի նախարարական հանդիպման ժամանակ հարցի քննարկումից հետո Եվրախորհրդին հանձնարարվել է համակարգել որակավորումների ազգային համակարգերի զարգացման փորձի փոխանակման գործընթացը:
Այս խորհրդաժողովն այդ շարքի միջոցառումներից է, որտեղ որպես բարձրագույն կրթության բարեփոխումների և մինչև 2010 թվականը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի հիմնադրման էական բաղադրամաս՝ նախ քաղաքականության տեսանկյունից կքննարկվեն որակավորումների համակարգերի զարգացման հարցերը: Կներկայացվեն նաև տարբեր երկրներում որակավորումների ազգային շրջանակների (ՈԱՇ) զարգացման փուլերը:
Մեր երկրում ևս այս ուղղությամբ որոշակի աշխատանք իրականացվել էÖ‰ Կազմակերպվել են քննարկումներ Եվրոպական բարձրագույն կրթության որակավորումների շրջանակը/հենքը ՈԱՇ-ի հիմքում դնելու վերաբերյալÖ‰ Մշակվել է առաջարկությունների փաթեթ «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասինÖ‰ Առաջիկա անելիքների շարքում նախանշվել են օրենքներում որակավորումների արդյունքային նկարագրությունների, տարբեր մասնագիտությունների որակավորումների համադրման գործիքների սահմանման, ինչպես նաև կրթության և աշխատաշուկայի միջև կապի ակտիվացման խնդիրներըÖ‰