Մրցում են լավագույնները

2008-09-04

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունենցավ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների մրցույթի հանրապետական փուլը: Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2003 թվականից սկսած կազմակերպում են այս մրցույթը, որն անցկացվում է երկու փուլով` մարզային և հանրապետական:
Մարզային փուլը կազմակերպվում է տեղերում` ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովների կողմից: Մրցույթին մասնակցում են նաև Հայ Առաքելական եկեղեցու թեմերի ներկայացուցիչները: Հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստանում մարզում յուրաքանչյուր առարկայից  հաղթող ճանաչված մեկ ուսուցիչ: 2003 թվականից մինչ օրս այս մրցույթի շրջանակներում շուրջ երկու հարյուր ուսուցիչ արժանացել է մրցանակների:
2008 թվականի մրցույթի հանրապետական փուլին մասնակցում էր մարզային փուլում հաղթող ճանաչված 44 ուսուցիչ: Յուրաքանչյուր առարկայից սահմանված է 1 առաջին,  2` երկրորդ և 3` երրորդ կարգի մրցանակ: Կտրվեն նաև մրցանակներ մասնակցության համար:
Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։