«Հայաստանի ամենաթանկարժեք ռեսուրսը մարդն է»,- ասում է ԿԳ նախարարը
Հանդիպում բելգիացի ուսանողների հետ

2008-09-03

ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանն այսօր հանդիպում ունեցավ ուսանողների փոխանակման միջհամալսարանական համաձայնագրի շրջանակում Հայաստանում գտնվող Անտվերպենի համալսարանի կիրառական տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետÖ‰ ԵՊՀ-ում հյուրընկալված բելգիացի ուսանողները երկշաբաթյա այցի ընթացքում, ԵՊՀ դասախոս Թաթուլ Մանասերյանի օգնությամբ, կծանոթանան մեր երկրի տնտեսության առանձնահատկություններին՝ որպես անցման շրջանում գտնվող համակարգիÖ‰ 
Ողջունելով հյուրերին՝ նախարարն ուսանողներին ներկայացրեց Հայաստանի բուհական համակարգում իրականացվող բարեփոխումները, դրանց նպատակը և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերինÖ‰ Իսկ ուսանողները հարցեր ուղղեցին ինչպես Հայաստանի հանրակրթության համակարգի, այնպես էլ բուհական ընդունելության քննությունների, մասնագիտական կրթության մատչելիության, դասախոսական համակազմի որակավորման և բուհերի լավագույն շրջանավարտների արտահոսքը երկրից կանխելու նպատակով պետության կողմից իրականացվող քայլերի մասինÖ‰ Ուշագրավ էր ուսանողներից մեկի այն հարցը, թե իՎնչ ռեսուրսների վրա է հենված Հայաստանի տնտեսությունը, քանի որ այն չունի ոÕ›չ նավթ, ոÕ›չ գազ, աչքի չի ընկնում օգտակար հանածոների հարուստ պաշարովÖ‰ «Հայաստանի ամենամեծ «օգտակար հանածոն» ու ամենաթանկարժեք ռեսուրսը մարդն է, ու պատահական չէ, որ մեր պետությունն այսօր իր քայլերն ուղղում է մարդկային կապիտալի որակի բարձրացմանը և հարստացմանըÖ‰ Ու հենց այդ նպատակին ենք ծառայեցնելու այսօր կրթական համակարգում սկսված բարեփոխումները, և դրա համար էլ չափազանց կարեւորում ենք գործընթացի դրական արդյունքը»,- պատասխանեց նախարարըÖ‰   
Հանդիպման ավարտին նա հույս հայտնեց, որ այցելության ընթացքում ուսանողները կհասցնեն ոչ միայն ծանոթանալ մեր տնտեսությանը, այլև Հայաստանի պատմությանն ու հարուստ մշակույթինÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։