Լրացուցիչ ընդունելություն չի լինելու

2008-08-12

ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր հրավիրած ասուլիսում, ամփոփելով բուհերի ընդունելության քննությունների երկամսյա գործընթացը, այն գնահատեց դրականÖ‰ Ամենակարևոր չափորոշիչը տվյալ դեպքում, ըստ նախարարի, այն է, որ հասարակության շրջանում չկա դժգոհության ալիքÖ‰ Հատկանշական է, որ քննությունների ընթացքում ևս բողոքարկումն այս տարի, նախորդի համեմատ, նկատելիորեն նվազել էÖ‰ Լրացուցիչ մրցույթ չի լինելու, քանի որ մինչև ցուցակները հրապարակելը, ՀԸՀ-ն արդեն իրականացրել է թափուր և լրացուցիչ տեղերի վերաբաշխումÖ‰

Վերբաշխումն իրականացվել է կրթության որակը պահպանելու սկզբունքովÖ‰ «Մեր նպատակը եղել է ոչ թե ինչ-որ առումով սոցիալական խնդիր լուծելը, որ այնպես անեինք անգամ 8 ստացողներն ընդունվեին ու բոլորը գոհ լինեինÖ‰ Ոչ, կրթության որակի հաշվին չի կարելի ընդունելություն կատարել, պետք է մտածել, թե հազիվ 8-երով ընդունվածների դեպքում վաղը մենք բուհերից ինչպեՎս ենք որակ պահանջելու»,- մեկնաբանեց նախարարըÖ‰
Անդրադառնալով քննությունների ընթացքում արձանագրված միավորների  պատկերին և բողոքարկումների նվազման ցուցանիշին` նախարարն ասաց, որ դրանք վկայում են առարկայական քննական հանձնաժողովների հստակ աշխատանքի՝ տեստային առաջադրանքների բարձր որակով կազմված լինելու և գնահատման չափանիշների պահպանման մասինÖ‰ Բարձր միավորների սակավությունը և միջին միավորների առատությունը ևս պայմանավորված է տեստերի կառուցվածքի հստակեցմամբ, երբ կիրառվում է աշխարհում ընդունված տեստոլոգիական այն մոտեցումը, որ ստորին շեմը հաղթահարելը դյուրին լինի, իսկ վերինը` դժվարÖ‰ Եվ այս ուղղությամբ մասնագետների աշխատանքի և ճիշտ կազմված տեստերի շնորհիվ է, որ նախկինում արձանագրվող ուռճացվող պատկերի փոխարեն այժմ ունենք դիմորդների գիտելիքների իրատեսական պատկերÖ‰ Այնպես որ բարձր միավորների նվազումն ամենևին չի նշանակում, թե դիմորդները հիմա ավելի վատ են պատրաստվածÖ‰
Ինչպես հայտնի է, հաջորդ տարի բոլոր քննությունները՝ բանավորներից զատ, անցկացվելու են միասնական համակարգովÖ‰ Նախարարը տեղեկացրեց, որ բոլոր դիմորդների հանդեպ միասնական մոտեցում ապահովելու նպատակով, հաջորդ տարի վարժարանների շրջանավարտները ևս բուհ կընդունվեն ոչ թե հարցազրույցով, այլ միասնական քննական համակարգովÖ‰ Իսկ բանավոր քննությունների անցկացման, դրանցում հնարավոր սուբյեկտիվության գործոնը բացառելու ուղղությամբ ԿԳ նախարարությունը քննարկում է տարբեր մոտեցումներÖ‰
ՀԸՀ հաշվիչ կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանը լրագրողներին ներկայացրեց անցողիկ միավորների, գանգատարկումների և այլ առումներով թվային համեմատական տվյալներ 2007-2008 ընդունելության քննությունների վերաբերյալÖ‰ Դրանց, ինչպես նաև այս տարվա անցողիկ միավորների շեմերին կարելի է ծանոթանալ մեր կայքումÖ‰  

Ի դեպ, երեկ երեկոյան ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը ենթարկվել է ադրբեջանական հակերների «հարձակման», ինչի պատճառով դրա գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էÖ‰ Սակայն ի շնորհիվ www.edu.am-ը հեղինակած հայ ծրագրավորողների, արդեն այսօր առավոտյան վերականգնվել է կայքէջի նորմալ աշխատանքը, ինչի համար ԿԳ նախարարն ասուլիսում հատուկ շնորհակալություն հայտնեց մեր մասնագետներինÖ‰     

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։