Քննություններն ավարտվեցին. բարձր միավորների նվազում 50%

2008-08-05

Ավարտվեցին բուհերի ընդունելության այս տարվա նաև կենտրոնացված քննություններըÖ‰ Երեկ քննական վերջին օրն էրÖ‰ Այսօր արդեն հրապարակվել են վերջին գնահատականներըÖ‰ Եվս մի քանի օր բողոքարկման համար, որից հետո կհրապարակվեն մրցույթի արդյունքներըÖ‰ Դրանք ակնկալվում են ոչ ուշ, քան օգոստոսի 14-ըÖ‰
Այսպիսով, 13013 դիմորդից կենտրոնացված քննություններում 18-20 է ստացել 404-ը, 8-ից ցածր է ստացել և քննական մարաթոնից դուրս մնացել 1833-ըÖ‰ Նախորդ տարվա համեմատ, բարձր միավոր ունեցողների թիվն ավելի քան 50% նվազել է. 2007թ.-ին 18-20 ստացածները 958-ն էինÖ‰ Անբավարար ունեցողների թիվը փոքր-ինչ ավելացել է, քանի որ 2007-ին նրանք 1634-ն էինÖ‰
 Առանձին 20 միավորի առումով, 2007-2008 թվականների համեմատականով, ևս 50% նվազում կա անգլերենի բանավոր քննության արդյունքում՝ 12-ի փոխարեն այժմ 20 ունի ընդամենը 6 դիմորդÖ‰ Հայոց պատմության քննությունից 19-20 չկա, իսկ 18 միավորների պատկերը համապատասխանաբար 58-38 էÖ‰ Ֆիզիկայից այս տարի 20 չկա, իսկ 19 ստացել է 25 մարդ՝ 2007-ի 66-ի փոխարենÖ‰ Քիմիայից, ի տարբերություն նախորդ տարվա, երբ կար 19 ստացած 10 դիմորդ, այս տարի 20 և 19 չեն ստացել, 18 ունեցողների թիվը նույնպես նկատելի նվազել է` 91-ից հասնելով 20-իÖ‰  
Կենսաբանությունից 19 չի վաստակել ոչ ոք, նախորդ տարի կային 8-ըÖ‰ Իսկ 18 ստացել է 31 դիմորդ՝ 2007թ.-ի 95-ի փոխարենÖ‰
Անբավարարների առումով 2007-2008 թվականների համեմատական պատկերը հետևյալն է. ֆիզիկա՝ 605-802, քիմիա՝ 205-183, կենսաբանություն՝ 164-150, անգլերեն բանավոր՝ 40-58, հայոց պատմություն՝ 406-379Ö‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։