ԹՈՒՐՓԱՆՋՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԾՐԱԳԻՐ
2008-08-15
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) սիրով հայտարարում է 2008-2009թ. ուսումնական տարվա համար Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի համար դիմումների ընդունելություն:
Կարիքի և ուսումնական առաջադիմության հիման վրա շնորհվող այս կրթաթոշակը նախատեսված է հոգալու ծնողազուրկ, 1988թ.-ի երկարաշարժից տուժած, ինչպես նաև սոցիալապես անապահով խավին պատկանող ուսանողների ուսման ծախսերը՝ Հայաստանի հավատարմագրված ԲՈՒՀ-երից մեկում բակալավրի աստիճանի ձեռքբերման ընթացքում, կամ Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) սովորելու տարիներին:
Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի ծրագրի հիմնական նպատակներից մեկը կրթաթոշակ ստացողներին Հայաստանի քաղաքական, հասարակական և տնտեսական զարգացման մեջ երկարատև ներդրում ունենալու հնարավորություն տալն է:
Որոշ պայմանների բավարարման դեպքում, որոնցից մեկը լավ ուսումնական առաջադիմությունն է, և, հիմնադրամի միջոցների սահմաններում, Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակը նախատեսված է հոգալու ուսման վարձը՝ մասամբ կամ ամբողջությամբ՝ ուսման ընթացիկ տևողության համար (առավելագույնը 6 տարի բակալավրի աստիճանի համար, և 2 տարի մագիստրոսի աստիճանի համար): Կրթաթոշակ ստացողներին կտրամադրվի լրացուցիչ աջակցություն և խորհրդատվություն:
Կրթաթոշակը տրամադրվում է 26 տարեկանից փոքր ուսանողներինÖ‰
Այս կրթաթոշակից օգտվել ցանկացողները պետք է լրացնեն ՀԱՀ-ի Թուրփանջյան կրթաթոշակի դիմումաձևը և այն հանձնեն ՀԱՀ պահանջվող լրացուցիչ փաստաթղթերը հետ միասին մինչև 2008թ.-ի սեպտեմբերի 1-ը, ժամը 15:00:
ՀԱՀ-ի դասախոսներից և շրջանավարտներից կազմված հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի դիմումները: Դիմումները կգնահատվեն ըստ
-
Կարիքի. Հակառակ այն փաստին, որ բոլոր հայկական ծագում և պատկանելիություն ունեցող սոցիալապես անապահով անձինք իրավասու են դիմելու, նախապատվությունը կտրվի ծնողազուրկ, 1988թ.ի երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչ դիմորդներին, ովքեր սոցիալապես անապահով խավից են: Հանձնաժողովըպարտավորէհետեւելառաջնահերթությանհետեւյալհաջորդականությանը.
ա) երկկողմանի ծնողազուրկ ուսանողներ, ովքեր աղետի գոտու բնակիչ են եւ սոցիալապես անապահով
բ) երկկողմանի ծնողազուրկ ուսանողներ, ովքեր սոցիալապես անապահով են
գ) միակողմանի ծնողազուրկ ուսանողներ, ովքեր աղետի գոտու բնակիչ են եւ սոցիալապես անապահով
դ) միակողմանի ծնողազուրկ ուսանողներ, ովքեր սոցիալապես անապահով են
ե) ուսանողներ, ովքեր միայնակ մոր կամ բաժանված ընտանիքի զավակ են եւ սոցիալապես անապահով են (վերեւում նշված հերթականությամբ)
զ) սոցիալապես անապահով ոչ-ծնողազուրկ ուսանողներ (վերեւում նշված հերթականությամբ)
-
Նպատակ դիմորդի նպատակները պետք է համահունչ լինեն ծրագրի նպատակների հետ: Բոլոր կրթաթոշակ ստացողները պետք է ի ցույց բերեն իրենց ձեռներեցությունն ու ղեկավարելու հմտություններն՝ իրենց ուսումնական կամ աշխատանքային նվաճումներով: Կրթաթոշակ ստացողները պետք է նաև հանձնառու լինեն բարելավելու իրենց անգլերեն լեզվի հմացությունը՝ կրթաթոշակ ստանալուն զուգահեռ:
-
Ուսումնական հաստատության կարգավիճակ դիմորդները պետք է լինեն կամ Հայաստանում ՀՀ ԿԳՆ-ի կողմից հավատարմագրված ԲՈՒՀ-ի ուսանող (բակալավրի աստիճան) կամ ՀԱՀ-ի ուսանող (մագիստրատուրա):
Ընտրության չափանիշների սահմանումն ու վճարման ձևը
Ի հավելումն սոցիալ-տնտեսական և մշակութային չափանիշերի, ընտրող հանձնաժողովը հաշվի կառնի նաև Հայաստանին բովանդակալից և եզակի նպաստ բերելու դիմորդի ներուժը:
Ընտրող հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում հետաքննելու և ստուգելու դիմորդի ներկայացրած տվյալները, չափանիշերն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը: Հանձնաժողովի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
Ուսման վարձերը կվճարվեն անմիջապես դիմորդի ուսումնական հաստատությանը:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել ՀԱՀ-ի Ուսանողական և ուսումնական հարցերի գրասենյակ, Երևան, Բաղրամյան պողոտա 40, կամ զանգահարել 512790, 512792: