Միջազգային գիտագործնական համաժողով
2009-02-17
ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ստանդարտացման հարցերով բազային կազմակերպությունը («Պողպատի և համաձուլվածքների Մոսկվայի ինստիտուտ» պետական տեխնոլոգիական համալսարան` ÌÈÑèÑ) ս/թ նոյեմբերի 10-11-ը կազմակերպում է «Կրթության ստանդարտացման հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են կրթության բոլոր մակարդակներում (հանրակրթություն, նախնական, միջին և բարձրագույն կրթություն) ստանդարտացման հիմնահարցերը և դրանց լուծմանն ուղղված առաջարկներն ու մոտեցումները: Համաժողովին մասնակցելու հայտերը և հրապարակման համար նյութերն ընդունվում են մինչև ս/թ ապրիլի 25-ը՝ sng@rc.edu.ru էլ.հասցեով: Համաժողովի մանրամասներին կարելի է ծանոթանալ կից նյութում: