Մեկնարկեց համահայկական խորհրդաժողովը

2008-07-25

Երևանում այսօր տեղի ունեցավ Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը, ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հ. Հակոբյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգևորականներÖ‰ 
Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք էր հղել ՀՀ նախագահ Ս. ՍարգսյանըÖ‰ «Այսօր ես երախտագիտության խոսք եմ ուղղում ձեզնից յուրաքանչյուրինÖ‰ Դուք իրականացնում եք հային հայ պահելու, օտար ափերում մեծացող հայորդիներին լեզվով և ոգով հայ դաստիարակելու, հայրենասեր սերունդ կրթելու վեհ առաքելությունըÖ‰ Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ևս լուրջ անելիքներ ունիÖ‰ Համոզված եմ, որ հայրենիք հաճախակի այցելությունների, նմանօրինակ համաժողովների ու քննարկումների շնորհիվ դուք նոր գիտելիքներ, շունչ ու ոգի եք առնելու եւ հաղորդելու ձեր սաներին, ում վիճակված է շարունակել հայ ժողովրդի հավերժական ընթացքը»,- ասված էր ՀՀ նախագահի խոսքումÖ‰
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն, իր ողջույնի խոսքում կարևորելով հայկական աշխարհի գաղափարախոսությունը և դրա շուրջ համախմբվելու անհրաժեշտությունն, ասաց, որ Կառավարությունը հաջորդ տարի նկատելի կավելացնի համահայկական նման ձեռնարկների կազմակերպմանն ուղղված ֆինանսավորումըÖ‰ Նշված քայլերն ուղղվելու են միջոցառումների հաճախակի կազմակերպմանը և մասնակիցների շրջանակի ընդլայնմանըÖ‰     
Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԿԳ նախարար Ս. ՍեյրանյանըÖ‰ Անդրադառնալով արտերկրում հայեցի կրթության խնդիրներին՝ նախարարը նշեց, որ ժամանակակից մարտահրավերների պայմաններում Սփյուռքի մեր կրթօջախներին անհրաժեշտ է լրջորեն սատարելÖ‰ Եվ այս համաժողովը լավագույն հնարավորությունն է համատեղ քննարկելու Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման հաջորդական քայլերը, գնահատելու արդեն իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, վերադասավորումներ կատարելու` աջակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակովÖ‰:Խորհրդաժողովին իր օրհնությունն էր հղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Համաժողովը, որին մասնակցում է 31 երկրի 147 պատվիրակ, իր աշխատանքները կշարունակի Ծաղկաձորում, հուլիսի 25-27-ըÖ‰
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։