Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողով

2008-07-25

Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը տեղի կունենա հուլիսի 25-28-ը Ծաղկաձորում: Խորհրդաժողովին կմասնակցի 31 երկրների 147 ներկայացուցիչ, այդ թվում՝ արտերկրում հայեցի կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և հաստատությունների ղեկավարներ, հայկական կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ:
  Համահայկական կրթական խորհրդաժողովը կազմակերպում է երկամյա պարբերականությամբ : Առաջին  խորհրդաժողովը կայացել է 2004 թվականին, որին մասնակցել է 25 երկրների 125 ներկայացուցիչ, իսկ երկրորդը` 2006 թվականին` 21 երկրների 122 ներկայացուցիչ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ գումարվող խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Սփյուռքի տարբեր կրթօջախներում առկա իրավիճակին, մշակված և իրականացվող ուսումնական ծրագրերին: Ձևավորվող աշխատանքային խմբերում մասնակիցները կներկայացնեն իրենց համայնքային փորձը, կհստակեցնեն համագործակցության զարգացման եզրերը և հետագա անելիքները:
Խորհրդաժողովը հնարավորություն կտա նաև գնահատել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և Սփյուռքի կրթօջախներին ցուցաբերվող աջակցությունը դարձնել առավել առարկայական և նպատակամետ:
 
 
ԹԵՄԱՆԵՐ
  
Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված
  
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։