Հայտարարություն վերստուգողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

2008-07-25

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը  հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության. 
1.«Կրթության զգային ինստիտուտ» համատեղության կարգով նաև՝ «Կրթություն» թերթի խմբագրություն»
2.««Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր»
3.«Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերություններում  վերստուգողի թափուր պաշտոնների զբաղեցման համար:
Վերստուգող հանձնաժողովի անդամը (վերստուգողը) պարտավոր է ստուգել ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությունը, փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և կանոնադրությանը, հետևել ընկերությունների կառավարման մարմինների որոշումների կատարմանը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն.
-          տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն և մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ՝
-          բարձրագույն կրթություն և մրցույթին մասնակցելու համար դի­մում ներ­կա­յացնելու օր­­­վան նա­խոր­­դող վեր­ջին հինգ տար­վա ըն­թաց­քում առնվազն չորս տար­վա մաս­նա­գի­տա­կան աշ­­­խա­տան­քի փորձ:
Մրցույթին մասնակցելու նպատակով մաս­նագիտական աշխատանք է համարվում՝ հաշ­վա­­պա­հական հաշվառման, ֆինանսական, հար­­­կային, աու­դի­տո­­րական­, տնտեսագի­տա­կան այլ բնագա­վառներում ղեկավար աշխատողի, մասնագետի, փորձագետի, հաշվապահի, իրավաբանի, մեթոդաբանի, վերահսկիչի, ֆինանսական գծով տեսուչի, խորհրդատուի, գի­­տական աշ­խատողի, ինչպես նաև կազմակերպությունների ղեկավարների, ֆինանսատնտեսական աշխատանքների գծով նրանց տեղակալների, ֆինանսական, հաշվապահական հաշվառման, տնտեսագիտական, իրավաբանական ստորաբաժանումների ղեկավարների, նրանց տեղակալների աշխատանքը:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-          դիմում մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
-          տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
-          հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել ան­գոր­ծու­նակ կամ սահմանափակ գործունակ,
-          հայտարարություն այն մասին, որ ինքը դատապարտված չի եղել կամ դատվածությունը օրենսդրությամբ սահմանված կարգով   հանվել կամ մարվել է,
-          հայտարարություն այն մասին, որ ինքը չի հիմնադրել և չի հանդիսանում որևէ կազմակերպության հիմնադիր, ինչպես նաև չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ,
-          արական սեռի ան­ձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տե­ղա­մասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
-          երկու լուսանկար՝ 3x4 չափսի,
-          անձնագիր և անձնագրի պատճենը:
Մրցույթն անցկացվում է թեստավորման եղանակով՝ գրավոր: Թեստային առաջադրանքներն ընդգրկում են հետևյալ բնագավառները. հաշվապահական (ֆինանսական հաշվառում), հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, տնտեսական իրավունք, վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրություն, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից համակարգվող ոլորտներին վերաբերող օրենսդրական ակտեր:
Մրցույթի մասնակցության դիմումներն ու փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ (բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 09.30-12.30-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնում: Փաստաթղթերի ընդունումից հետո կտրամադրվի թեստային առաջադրանքների փաթեթը:
            Մրցույթը կանցկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ Կառավարության 3 շենք, ս.թ.  օգոստոսի 27-ին, ժամը 1100 ին:
            Լրացուցիչ հարցերով դիմել Կառավարության 3 շենք,  7-րդ հարկ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ֆինանսատնտեսագիտական բաժին,   հեռախոս 56-32-60:
                                                     
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։