ԲՈԼՈՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ /Տեղեկանք/

2008-06-10

Ներկայումս Հայաստանի բարձրագույն կրթության առջև ծառացած են բարեփոխումների ճնշումը, ինչպես նաև զարգացման հսկայական հնարավորությունները: Հայաստանը Բոլոնիայի գործընթացին միացել է Բերգենում` 2005 թվականին: Այդ պահից սկսած. Հայաստանի Կառավարության (ՀԿ), ՀՀ Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) և բարձրագույն կրթության հաստատությունների (ԲԿՀ-ներ) հիմնական բևեռները հանդիսացել են երկփուլ համակարգի, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի և դիպլոմի հավելվածի համակարգի ներմուծումը, դոկտորական ծրագրերի ամրապնդումը` իբրև կամուրջ բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտների միջև և փոխճանաչման և որակի ապահովման ազգային մարմնի հիմնադրումը:
1.Համընթեռնելի և համեմատելի աստիճանների համակարգի որդեգրումը
Հայաստանյան ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը` ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ-ը հիմնադրվել է 2005 թվականի մայիսին` ՀՀ կառավարության որոշման հիման վրա` ազգային և կազմակերպչական մակարդակներում որակավորումների անաչառ ճանաչման համակարգի զարգացման համար: Եվրոպական համակարգը ուսումնասիրելուց հետո մշակել է Դիպլոմի հավելվածի հայաստանյան տարբերակը: Այժմ այն քննարկվում է ԿԳՆ-ում և բուհերում: ՀԿ-ի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, ԴՀ-ի պաշտոնական շնորհումը սկսվելու է 2007 թվականից:
2.Երկփուլ համակարգը
Երկու փուլերի` բակալավրիատի և մագիստրատուրայի վրա հիմնված համակարգը ներդրվել է ՀՀ “Բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության մասին” օրենքով (2004թ.), համաձայն որի բոլոր պետական համալսարանները ներկայացնում են բակալավրի և մագիստրոսի որակավորման ծրագրեր: Նախատեսված է բոլոր համասարանների, ներառյալ մասնավոր հաստատությունների, անցումը երկփուլ համակարգի մինչև 2010 թվականը:
3.Կրեդիտների համակարգի ստեղծումը
2005 թվականի դեկտեմբերին Կառավարության կողմից ընդունվեց հատուկ որոշում Կրեդիտային համակարգի ներմուծման մասին: Թիվ 6 որոշման համաձայն` պետական համալսարանները սկսել են կրեդիտային համակարգի կենսագործումը փուլային եղանակով: Մինչ այժմ իրականացվել են հետևյալ աշխատանքները. Պետական ճարտարագիտական համալսարանում արդեն չորրորդ տարին է կիրառվում մագիստրոսի ծրագիրը, ԵՐըանի լեզվաբանական համալսարանում կրեդիտային համակարգը ներդրվել է որպես փորձնական ծրագիր` կրթական մեկ ծրագրի շրջանակներում, ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրոսի աստիճանների համար, մնացած երեք համալսարանները վերանայում են իրենց ակադեմիական ծրագրերը` ըստ կրեդիտային համակարգի: Բոլոր երեք համալսարանները համատեղ մշակում են առաջարկություններ` կրեդիտային համակարգի իրականացման վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հաստատել է այն աշխատանքային խմբի կազմը, որը մշակելու է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական (ECTS) համակարգին համադրելի համակարգ ազգային մակարդակում, պատրաստելու է ուղեցույցներ ԿԿՓՀ (ECTS) կենսագործման համար և կազմակերպելու է համալսարանների ԿԿՓՀ (ECTS) համակարգողների վերապատրաստումը: ԿԿՓՀ (ECTS) ուղեցույցը թարգմանվել է և ներկայումս հրատարակման փուլում է:
Դեկտեմբերի երկրորդ կեսին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը կազմակերպելու է կոնֆերանս` նվիրված ԿԿՓՀ (ECTS) հարցերին: Բոլոր վեց համալսարաններն էլ կներկայացնեն իրենց ձեռքբերումները և կմշակեն առաջարկություններ կրեդիտային համակարգում ուսուցման կազմակերպման վերաբերյալ:
4.Նպաստել շարժունությանը
Ուսանողների և դասախոսական կազմի շարժունակությունը բարձր չէ, քանի-որ առկա են գործընթացին խոչընդոտող իրավական և համակարգային արգելքներ: Գործող ակադեմիական ծրագրերը խստորեն կարգավորում են ուսանողների կողմից ընտրված մասնագիտության փոփոխությունը մեկ այլ մասնագիտությամբ` կառավարության կողմից այս հարցի կապակցությամբ ընդունված որոշումը սահմանում է որոշակի սահմանափակումներ: Երկկողմ պայմանգրերի հիման վրա ուսանողների տեղափոխման շարժունակությանը նպաստող ԿԿՓՀ (ECTS) և ԴՀ-ի կենսագործման ազդեցությունը սահմանափակ է, իսկ ուսանողների միջազգային շարժունակությունը խրախուսող ոչ բոլոր եվրոպական մեխանիզմներն (ERASMUS) են գործում Հայաստանում:
ՀՀ ԿԳՆ խրախուսում է անմիջական համագործակցությունները բուհերի միջև: Վիճակագրական տվյալների համաձայն` ամեն տարի համալսարանական դասախոսների և ուսանողների մոտավորապես 10%-ն ընդգրկվում է շարժունակության որևէ ծրագրում:
5.Աջակցության եվրոպական համագործակցությունը որակի գնահատման ասպարեզում
Համաձայն ՀՀ “Բարձրագույն կրթության և հետբուհական մասնակգիտական կրթության մասին” օրենքի, մասնավոր բուհերի լիցենզավորումը և հավատարմագրումը իրականացնում է ԿԳՆ-ի համապատասխան բաժինը: ԿԳՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ելնելով եվրոպական առաջարկություններից` մշակելու է ազգային որակի ապահովման համակարգ: Նախատեսվում է ստեղծել որակի ապահովման անկախ մարմին:
Համալսարանները ևս տեղյակ են որակի ապահովման և ինստիտուցիոնալ բարելավման ներքին մեխանիզմների ստեղծման կարևորության մասին: Նրանք դառնում են ավելի ինտրոսպեկտիվ և վերլուծում իրենց ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև պարբերաբար իրականացվող գնահատաումների միջոցով` մշտական բարելավումների մշակույթի անհրաժեշտությունը:
6.Նպաստել եվրոպական չափայնության ներմուծմանը բարձրագույն կրթության ասպարեզումՄի շարք համալսարաններում ստեղծվել են հետազոտական նոր կենտրոններ: Կենտրոնների աշխատակազմերը նույնպես ներգրավված են ուսումնական գործընթացում: Ավարտական ծրագրերը, ինչպիսիք են` արվեստաբանությունը, սոցիալական աշխատանքը և հումանիտար մասնագիտությունները, նոր են ստեղծվել և ընդարձակվել:
7.Շարունակական կրթության հնարավորությունը ամբողջ կյանքի ընթացքում
ՀՀ “Բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության մասին” օրենքում սահմանված շարունակական կրթության մասին որոշ տարրեր առկա են որպես հետբուհական լրացուցիչ ծրագրեր, ձեռքբերված մասնագիտական կրթության հիմքի վրա, սակայն դրանք չեն հանգեցնում որևթ պաշտոնական երաշխավորության:Այս ծրագրերի նպատակն է բարելավել որակավորումները և թարմացնել հմտությունները: Նույն նպատակով կազմակերպվում է նաև ներքին կորպորատիվ վերապատրաստում: Ի լրումն, գործում են մեծահասակների ուսուցման բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Համալսարաններում հեռակա և հեռավոր ուսուցման ներմուծումը` ԿԿՓՀ (ECTS) հետ միասին, մեծապես կնպխաստի բոլոր տարիքի մարդկանց ուսման հնարավորություններին, ներառյալ կրթությունը շարունակելու, հեռակա կուրսերի և ոչ աշխատանքային գործունեությանը:
8.Բոլոնյան գործընթացին ուսանողների և բարձրագույն կրթության հաստատությունների մասնակցությունը
Նախարարությունը աջակցում է ուսանողների միության` ESIB-ին անդամակցության նպատակով ուսանողական ազգային միություն ստեղծելու նախաձեռնությունը: Ուսանողները ակտիվորեն ներկայացված են համալսարանների կառավարման խորհուրդներոմ: Բոլոր համալսարաններում ստեղծված եմ բոլոնյան գործընթացը խրախուսող խմբեր: Մի շարք համալսարաններ հանդիսանում են EUA անդամներ:
9.Դոկտորանտուրան որպես բոլոնյան գործընթացի երրորդ փուլ
Դոկտորանտուրան սահմանված է ՀՀ “Բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության մասին” օրենքով, որպես բոլոնյան գործընթացի երրորդ փուլ: Դրա նպատակն է բարձրացնել ակադեմիական ծրագրերը և ուսման տևողությունը` դրանք բոլոնյան երրորդ փուլին համահունչ դարձնելու նպատակով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։