ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ
/Լոնդոն, 18-ը մայիսի, 2007թ./
2008-04-30
Բնագիրը` անգլերեն
-
Ներածություն
1. Մենք` Բոլոնիայի գործընթացին մասնակից երկրների բարձրագույն կրթության նախարարներս, հանդիպեցինք Լոնդոնում` գնահատելու 2005թ. Բերգենի մեր հանդիպումից հետո ձեռք բերած նվաճումները:
2. Մենք ողջունում ենք Մոնտենեգրոյի Հանրապետության անդամագրումը Բոլոնիայի գործընթացին`համաձայն երկրի անդամակցության համար ընդունված չափանիշի:
3. Վերջին երկու տարվա ձեռքբերումները մեզ զգալիորեն մոտեցրել են Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) իրագործմանը: Հիմնվելով հարուստ և բազմազան եվրոպական մշակութային ժառանգության վրա, մենք զարգացնում ենք ԵԲԿՏ-ն` առաջնորդվելով ինստիտուցիունալ ինքնավարությամբ, ակադեմիական ազատությամբ, հավասար հնարավորություններով և դեմոկրատական սկզբունքներով , որոնք պետք է խթանեն շարժունությունը, ընդլայնեն աշխատանքի տեղավորման հնարավորությունները և զորացնեն Եվրոպայի գրավչությունը և մրցունակությունը: Հայացքը ուղղելով դեպի ապագա, մենք ընդունում ենք, որ այս փոփոխվող աշխարհում անընդհատ կարիք է լինելու հարմարացնել մեր կրթական համակարգերը, երաշխավորելու համար ԵԲԿՏ-ի մրցունակությունը և համաշխարհային մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու կարողությունը: Կարճաժամկետ իմաստով, մենք հասկանում ենք, որ Բոլոնիայի բարեփոխումների իրագործումը կարևոր գործ է և գնահատում ենք մեր գործընկերների անընդհատ օգնությունը և նվիրվածությունը այս գործընթացին: Մենք ողջունում ենք աշխատանքային խմբերի և սեմինարների ներդրումը այս գործընթացի առաջընթացի մեջ: Մենք համաձայն եք շարունակել միասին աշխատել համագործակցության մեջ, օգնելով իրար և նպաստելով լավ գործելակերպի փոխանակմանը:
4. Մենք կրկին հաստատում ենք մեր պարտավորությունը մեծացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների համատեղելիությունն ու համադրելիությունը, միևնույն ժամանակ հարգելով նրանց բազմազանությունը: Մենք ընդունում ենք այն կարևոր ազդեցությունը, որ ունեն բարձրագույն ուսումնական հաստատությունները մեր հասարակությունների զարգացման համար, հիմնված նրանց սովորույթների վրա, որպես ուսուցման, հետազոտական և ստեղծագործական և գիտելիքի փոխանցման կենտրոններ, ինչպես նաև արժեքների վրա, որոնց վրա կառուցված են մեր հասարակությունները: Մեր նպատակն է երաշխավորել, որ բուհերը ունենան բոլոր անհրաժեշտ միջոցները` շարունակելու իրագործել իրենց նպատակների ամբողջությունը: Այս նպատակները ներառում են` պատրաստել ուսանողներին որպես դեմոկրատական հասարակության ակտիվ քաղաքացի, պատրաստել ուսանողներին իրենց ապագա կարիերայի համար և հնարվորություն տալու իրենց անհատական զարգացումը, ստեղծելով և պահպանելով գիտելիքի լայն և առաջավոր հիմքը և խթանելով հետազոտությունը և նորարարությունը:
5. Հետևաբար, մենք նշում ենք ուժեղ հաստատությունների կարևորությունը, որոնք բազմազան են, բավարար չափով ֆինանսավորված, ինքնավար և հաշվետու: Ամբողջ ԵԲԿՏ –ում պետք է հարգվեն և խթանվեն առանց խտրականության և ընդունելության հավասար իրավունքները: Մենք պարտավորվում ենք պահպանել այս սկզբունքները և երաշխավորել, որ ո’չ ուսանողները և ո’չ էլ անձնակազմը չեն տուժի որևէ խտրականությունից:
-
Դեպի Եվրոպական Բարձրագույն կրթության տարածաշրջան
1.Մեր Գնահատման զեկույցը, Եվրոպական համալսարանների ասոցիացայի Միտումներ V զեկույցը, Եվրոպայում ուսանողների ազգային միության Բոլոնիան ուսանուղների աչքերով և Յուրիդիսի Եվրոպայում բարձրագույն կրթության կառուցվածքը զեկույցները հաստատում են, որ վերջին երկու տարիների ընթացքում ձեռք է բերվել զգալի, համընդհանուր առաջխաղացում: Առկա է իրազեկության աճ այն մասին, որ գործընթացի կարևոր արդյունքներից կլինի անցում դեպի ուսանողակենտրոն բարձրագույն կրթությունը և հեռացումը դասախո?