ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿՈՄՅՈՒՆԻԿԵ
/Բերգեն, 19-20 մայիսի 2005/

2008-04-30

Մենք` Բոլոնիայի գործընթացի մասնակից երկրների կրթության նախարարներս, հանդիպեցինք` ձեռք բերած նվաճումները միջանկյալ գնահատելու և ճշտելու մինչև 2010 թ. ընկած ժամանակահատվածի նպատակներն ու գերակայությունները: Այս խորհրդաժողովին մենք ողջունում ենք Բոլոնիայի գործընթացին նոր անդամագրված երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային և ՈՒկրաինային: Մենք բոլորս կիսում ենք, Բոլոնիայի Հռչակագրում և նախարարների Պրահայի ու Բեռլինի խորհրդաժողովների հետագա կոմյունիկեներում արտացոլված այս գործընթացի սկզբունքների, խնդիրների և պարտավորությունների ընդհանուր ըմբռնումը: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը համակարգել մեր քաղաքականությունը մինչև 2010թ. Բոլոնիայի գործընթացի շրջանակներում Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածք ստեղծելու գործում և պատրաստ ենք աջակցել նորանդամ երկրներին` իրականացնելու գործընթացի նպատակները:


1.Գործընկերություն

Մենք ընդգծում ենք բարձրագույն կրթական հաստատությունների, նրանց աշխատակիցների և ուսանողների կենտրոնական դերը և դիտում նրանց որպես Բոլոնիայի գործընթացի գործընկերներ: Այժմ, երբ զգալի չափով իրականացվել են անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումները, նրանց դերը գործընթացի իրականացման գործում դառնում է ավելի կարևոր. մենք կոչ ենք անում նրանց շարունակել և ուժեղացնել ջանքերը` Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածք ստեղծելու ուղղությամբ:
Մենք ողջունում ենք բարձրագույն կրթության եվրոպական հաստատությունների նվիրվածությունն այս գործընթացին և ընդունում ենք, որ ուսումնական ծրագրերի վրա կառուցվածքային փոփոխությունների ազդեցության օպտիմալացման և, հետևաբար, Եվրոպային անհրաժեշտ կրթական նորարարական տեխնոլոգիաների ներդրման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ:
Մենք ողջունում ենք գործարար կազմակերպությունների և հասարակական գործընկերների աջակցությունը և ակնկալում ենք Բոլոնիայի գործընթացի նպատակների իրականացմանն ուղղված ավելի ինտենսիվ համագործակցություն:
Մենք ողջունում ենք նաև Բոլոնիայի գործընթացի գործընկերներ հանդիսացող միջազգային հաստատությունների և կազմակերպությունների ներդրումը:


2.Ամփոփելով ձեռք բերումները

Մենք նշում ենք զգալի առաջընթաց մեր նպատակների իրականացման գործում, որն արտացոլված է Աշխատանքային Խմբի ներկայացրած 2003-2005 Հիմնական Զեկույցում, Եվրոպական Համալսարանների Ասոցիացիայի «4-րդ ուղղություն» և Եվրոպայում Ուսանողների Ազգային Միությունների «Բոլոնիան ուսանողների աչքերով» զեկույցներում:

Բեռլինում մեր հանդիպման ժամանակ մենք խնդրեցինք Աշխատանքային Խմբին ներկայացնել երեք գերակա ոլորտների աստիճանների համակարգ, որակի ապահովում, դիպլոմների և ուսուցման ժամկետների ճանաչում, միջնաժամկետ վերլուծությունը: Զեկույցը վկայում է, որ այս բոլոր երեք գերակա ոլորտներում ակնհայտ է զգալի առաջընթաց: Քանի որ, կարևոր է բոլոր մասնակից երկրներում ապահովել համաձայնեցված գործողություններ այս երեք ոլորտներում, անհրաժեշտ ենք համարում պայմաններ ստեղծել փորձի փոխանակման ակտիվացման համար, ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ կառավարական մակարդակներում:

Աստիճանների համակարգ

Մենք գոհունակությամբ նշում ենք, որ երկփուլ աստիճանների համակարգը լայնորեն իրականացվում է, բազմաթիվ երկրներում ուսանողների կեսից ավելին ներգրավված են այդ համակարգում:
Սակայն դեռևս կան մեկ փուլից մյուսին անցմանը խանգարող խոչընդոտներ: Բացի այդ, անհրաժեշտ է ծավալել երկխոսություն կառավարությունների, հաստատությունների և հասարակական գործընկերների միջև բակալավրի որակավորում ստացած շրջանավարտներին աշխատանքի, այդ թվում պետական ծառայության համապատասխան պաշտոններում, տեղավորման հնարավորությունների ընդլայնման շուրջ:

Մենք ընդունում ենք Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի որակավորումների ընդհանուր շրջանակը, որը բաղկացած է երեք փուլից (այդ թվում միջանկյալ որակավորումների հնարավորություն երկրների համար) և յուրաքանչյուր փուլի որակավորումների ընդհանուր նկարագրումներից, որոնք հիմնված են ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և առաջին ու երկրորդ փուլերի կրեդիտային միավորների ծավալի վրա:
Մենք պարտավորվում ենք մինչև 2010 թ. մշակել Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի որակավորումների համակարգին համադրելի որակավորումների ազգային համակարգեր, և այս աշխատանքներն սկսել մինչև 2007թ.: Մենք հանձնարարում ենք Աշխատանքային Խմբին ներկայացնել հաշվետվություն որակավորումների ընդհանուր շրջանակի ներդրման և հետագա զարգացման վերաբերյալ:

Մենք ընդգծում ենք փոխլրացման ապահովման կարևորությունը Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի որակավորումների ընդհանուր շրջանակի և առաջարկված հարատև կրթության որակավորումների ավելի լայն շրջանակի միջև` ներառելով ընդհանուր կրթությունը, ինչպես նաև մասնագիտական կրթությունն ու վերապատրաստումը, որը մշակվում է Եվրոմիությունում և մասնակից երկրներում:
Մենք խնդրում ենք Եվրոպական Հանձնաժողովին այս աշխատանքների իրականացման ընթացքում անցկացնել խորհրդատվություններ Բոլոնիայի գործընթացի բոլոր մասնակիցների հետ:

Որակի ապահովում

Գրեթե բոլոր երկրները պայմաններ են ստեղծել, Բեռլինի Կոմյունիկեյով սահմանված չափանիշների և սերտ համագործակցության վրա հիմնված, որակի ապահովման համակարգերի ներդրման համար:
Սակայն դեռ շատ անելիքներ կան, մասնավորոպես, ուսանողների ներգրավման և միջազգային համագործակցության ուղղությամբ:
Բացի այդ, մենք կոչ ենք անում բարձրագույն կրթական հաստատություններին` ներդնելով որակի վերահսկման ներքին մեխանիզմները, շարունակել բարձրացնել իրենց գործունեության որակը որակի ապահովման արտաքին համակարգերի հետ անմիջական փոխհարաբերությունների միջոցով:
Մենք ընդունում ենք Որակի Ապահովման Եվրոպական Ցանցի (ENQA) առաջարկած Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքում որակի ապահովման չափորոշիչները և ուղենիշերը: Մենք պարտավորվում ենք ներկայացնել առաջարկված մոդելը և նրանում եղած չափանիշներն ու ուղեցույցները (դիրեկտիվները) բոլոր երկրների որակի ապահովման նույնատիպ կառույցների գործունեության գնահատման համար:
Մենք ողջունում ենք որակի ապահովման կառույցների Եվրոպական ցանկի ստեղծումը, որի համար հիմք է հանդիսացել ազգային մակարդակում անցկացված գնահատումը:

Մենք խնդրում ենք Որակի Ապահովման Եվրոպական Ցանցին Եվրոպական Համալսարանների Ասոցիացիայի (EUA), Բարձրագույն Կրթական Հաստատությունների Եվրոպական Ասոցիացիայի (EURASHE), և Եվրոպայում ՈՒսանողների Ազգային Միության (ESIB) հետ համատեղ մշակել տվյալ խնդրի իրականացման գործնական ուղիները և աշխատանքային խմբի միջոցով մեզ ներկայացնել հաշվետվություն:
Մենք ընդգծում ենք պետության կողմից ճանաչված կառույցների միջև համագործակցության կարևորությունը` հավատարմագրման և որակի ապահովման փոխճանաչման առումով:

Աստիճանների և ուսուցման ժամկետների ճանաչումը

Մենք նշում ենք, որ Բոլոնիայի գործընթացի 45 մասնակից երկրներից 36-ը վավերացրել են Լիսաբոնի Ճանաչման կոնվենցիան: Մենք կոչ ենք անում դեռևս Կոնվենցիան չվավերացրած երկրներին հնարավորինս արագ վավերացնել այն:

Մենք պարտավորվում ենք ապահովել այդ Կոնվենցիայի բոլոր սկզբունքների իրականացումը և այդ սկզբունքներն ընդգրկել մեր երկրների օրենսդրության մեջ:
Մենք կոչ ենք անում մասնակից երկրներին իրենց ջանքերն ուղղել ճանաչման խնդիրները լուծելուն, որոնք սահմանված են Եվրոպական տեղեկատվական և ակադեմիական ճանաչման տեղեկատվական կենտրոնների ազգային (ENIC/NARIC) ցանցերի կողմից:

Մենք կկազմենք արտասահմանյան որակավորումների ճանաչման հետ կապված գործընթացների կատարելագործման միջոցառումների ազգային ծրագրեր: Այդ ծրագրերը կդառնան նախարարների հաջորդ խորհրդաժողովի ազգային զեկույցների մի մասը:
Մենք խրախուսում ենք Լիսաբոնի Ճանաչման Կոնվենցիայի լրացումները և կոչ ենք անում բոլոր պետությունների կառավարություններին և մյուս շահագրգիռ կողմերին ապահովել Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի երկու կամ ավելի երկրներում շնորհված աստիճանների/դիպլոմների ընդհանուր ճանաչումը:

Որակավորումների Եվրոպական և ազգային շրջանակների մշակումը մենք դիտում ենք որպես բարձրագույն կրթության մեջ հարատև կրթության ներգրավման հնարավորություն: Բարձրագույն կրթական հաստատությունների և այլ կառույցների հետ մենք կաշխատենք` ավելի վաղ ստացած, այդ թվում որտեղ որ հնարավոր է ֆորմալ, ոչ ֆորմալ և ակամա կրթության ճանաչման կատարելագործման ուղղությամբ, նպատակ ունենալով ընդլայնել մուտքի հնարավորությունները դեպի բարձրագույն կրթական ծրագրեր:


3.Հետագա մարտահրավերները և գերակայությունները

Բարձրագույն կրթությունը և գիտական հետազոտությունները

Մենք ընդգծում ենք բարձրագույն կրթության կարևոր դերը գիտական հետազոտությունների հետագա զարգացման համար և գիտական հետազոտությունների կարևորությունը բարձրագույն կրթության հզորացման գործում` ի նպաստ մեր երկրների և հանրության տնտեսական և մշակութային բարգավաճման:
Մենք շեշտում ենք, որ կառուցվածքային փոփոխություններին ու ուսուցման որակի բարձրացման իրականացմանն ուղղված ջանքերը չպետք է շեղեն մեր ուշադրությունը նորարարության և գիտական հետազոտությունների զարգացմանն ուղղված ջանքերից:
Հետևաբար, մենք նշում ենք գիտական հետազոտությունների և հետազոտողների պատրաստման կարևորությունը բարձրագույն կրթության որակի պահպանման ու բարելավման, Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի գրավչության և մրցունակության բարձրացման գործում: Ավելի լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ ենք համարում ուժեղացնել փոխկապակցվածությունը մեր երկրների բարձրագույն կրթության հատվածի և գիտահետազոտական գործունեություն իրականացնող հատվածների, Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի և Գիտահետազոտական Եվրոպական Տարածքի միջև:
Այս նպատակներին հասնելու համար պետք է դոկտորական մակարդակի որակավորումները լիովին համապատասխանեցվեն Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի որակավորումների շրջանակին, օգտագործելով արդյունքների վրա հիմնված մոտեցումները:
Նորագույն գիտական հետազոտությունների միջոցով նոր գիտելիքների ձեռքբերումը գիտությունների դոկտորի պատրաստման հիմնական մասն է:
Հաշվի առնելով դոկտորի աստիճանի ուղղորդված ծրագրերի կարիքը և այդպիսի ծրագրերի գնահատման ու վերահսկման թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը, մենք նշում ենք, որ շատ երկրներում նորմալ աշխատանքային բեռնվածությունը կկազմի 3-4 տարի (լրիվ ուսուցման համար):

Մենք կոչ ենք անում համալսարաններին դոկտորական մակարդակի ծրագրերը մշակելիս` ապահովել միջառարկայական ուսուցման զարգացումը և գիտելիքի փոխանցման կարողությունների ձևավորումը, ինչը կնպաստի զբաղվածության շուկայի ավելի լայն պահանջների բավարարմանը: Մենք պետք է հասնենք դոկտորանտների թվի ավելացմանը, որոնք հետագայում Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքում կզբաղվեն գիտական հետազոտություններով: Երրորդ փու¬լում սովորողներին մենք դիտարկում ենք և’ որպես ուսանողների, և’ որպես սկսնակ հետազոտողների:
Մենք հանձնարարում ենք Բոլոնիայի Աշխատանքային Խմբին, ներգրավելով Եվրոպական Համալսարանների Ասոցիացիային և մյուս շահագրգիռ գործընկերներին, Խմբի ղեկավարությամբ, նախապատրաստել զեկույց` դոկտորական մակարդակի ծրագրերի ձևավորման հիմնական սկզբունքների մշակումը թեմայով: Զեկույցը պետք է պատրաստ լինի 2007թ. նախարարների հանդիպմանը:
Անհրաժեշտ է զերծ մնալ դոկտորական ծրագրերի ավելորդ կանոնակարգումից:

Սոցիալական ուղղվածությունը

Բոլոնիայի գործընթացի սոցիալական ուղղվածությունը հանդիսանում է Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի բաղկացուցիչ մասը և անհրաժեշտ պայման նրա գրավչության և մրցունակության բարձրացման համար: Մենք մեկ անգամ ևս հաստատում ենք մեր պատրաստակամությունը` ապահովելու որակյալ բարձրագույն կրթության մատչելիությունը բոլոր քաղաքացիների համար, և ընդգծում համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը բոլոր ուսանողների համար, վերացնելով ուսմանը խանգարող բոլոր խոչընդոտները` կապված նրանց սոցիալական և տնտեսական կարգավիճակի հետ:
Սոցիալական ուղղվածությունը ներառում է կառավարության կողմից ձեռնարկվող, հատկապես բնակչության սոցիալապես անապահով խավի, ուսանողներին ֆինանսական և տնտեսական աջակցության միջոցները, ինչպես նաև կրթության մատչելիության բարձրացման նպատակով` մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը:

Շարժունությունը

Մենք ընդունում ենք, որ մասնակից երկրներում ուսանողների և աշխատակազմի շարժունությունը մնում է Բոլոնիայի գործընթացի կարևոր խնդիրներից մեկը:
Գիտակցելով, որ դեռևս կան շատ չլուծված խնդիրներ, մենք հաստատում ենք մեր պարտավորվածությունը` նպաստելու վարկերի և նպաստների տրամադրմանը և միասնական գործողություններով Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի շրջանակներում շարժունության գաղափարը դարձնելու իրականություն:

Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը վերացնելու շարժունության զարգացմանը խոչընդոտող բոլոր արգելքները` հեշտացնելով վիզաների և աշխատանքի թույլտվության ստացման ընթացակարգերը, ինչպես նաև ընդլայնելով քաղաքացիների մասնակցությունը շարժունության ծրագրերում:
Մենք կոչ ենք անում ուսումնական հաստատություններին և ուսանողներին լիովին օգտագործել ծրագրերի հնարավորությունները և ակտիվորեն հանդես գալ ծրագրերի շրջանակներում արտասահմանում ուսումնառության բոլոր ժամանակահատվածների ճանաչման համար:

Բարձրագույն Կթության Եվրոպական Տարածքի գրավչությունը և համագործակցությունը մյուս աշխարհամասերի հետ

Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքը պետք է լինի բաց և գրավիչ աշխարհի բոլոր տարածաշրջանների համար: «Կրթություն բոլորի համարՊ իրագործմանն ուղղված մեր ավանդը պետք է հիմնվի կայուն զարգացման սկզբունքի վրա և պետք է համապատասխանի ողջ աշխարհում իրականացվող որակյալ բարձրագույն Õ™Կրթություն առանց սահմաններիՊ ապահովման աշխատանքների մշակվող ուղղություններին:
Մենք մեկ անգամ ևս շեշտում ենք, որ միջազգային ակադեմիական համագործակցության մեջ պետք է գերիշխեն ակադեմիական արժեքները:
Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքը մենք դիտում ենք որպես աշխարհի մյուս տարածաշրջանների բարձրագույն կրթության համակարգերի գործընկեր, որը նպաստում է ուսանողների և աշխատակազմի փոխանակման հավասարակշռմանը և բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցությանը:
Մենք կարևորում ենք միջմշակութային փոխըմբռնման և հարգանքի նշանակությունը:
Մենք հուսով ենք, որ բարեփոխումների փորձի փոխանակման ընթացքում Բոլոնիայի գործընթացի նպատակներն ու խնդիրներն ավելի կընկալվեն աշխարհի մյուս տարածաշրջաններում:
Մենք շեշտում ենք, որ պետք է ծավալել երկխոսություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Անհրաժեշտ ենք համարում որոշել գործընկեր տարածաշրջանները և ակտիվացնել գաղափարների և փորձի փոխանակումն այդ տարածաշրջանների հետ:
Մենք հանձնարարում ենք աշխատանքային խմբին մշակել և համաձայնեցնել արտաքին ուղղվածության ռազմավարությունը:


4.Մինչև 2007 թ. առաջընթացի գնահատում

Մենք հանձնարարում ենք աշխատանքային խմբին շարունակել ու ընդլայնել մոնիտորինգի գործընթացը և նախարարների հաջորդ խորհրդաժողովի զեկույցի նախապատրաստումը:
Մենք ակնկալում ենք, որ մոնիտորինգը կանցկացվի համապատասխան մեթոդներով և կշարունակվի հետևյալ ոլորտներում. աստիճանների համակարգը, որակի ապահովումը, դիպլոմների և ուսման ժամանակահատվածների ճանաչումը: Մենք հուսով ենք նաև, որ մինչև 2007 թ. այս երեք միջանկյալ գերակայությունների իրականացումը հիմնականում կավարտվի:
Մենք առաջընթաց ենք ենթադրում, հատկապես, հետևյալ ոլորտներում.

Որակի Ապահովման Եվրոպական Ցանցի (ENQA) զեկույցում առաջարկված որակի ապահովման չափանիշների և ուղենիշերի ներդրում

որակավորումների ազգային համակարգերի ներդրում

երկակի դիպլոմների շնորհում և ճանաչում, այդ թվում դոկտորի աստիճանի

բարձրագույն կրթության համակարգում ճկուն ուսումնական ուղղությունների իրականացման համար հնարավորությունների ստեղծում, ներառյալ նախորդ կրթության ճանաչման ընթացակարգը:


Աշխատանքային խմբին հանձնարարում ենք ներկայացնել նաև համադրելի տվյալներ ուսանողների և աշխատակիցների շարժունության, մասնակից երկրներում ուսանողների սոցիալական և տնտեսական վիճակի վերաբերյալ, որոնք հիմք կհանդիսանան մոնիտորինգի, վերլուծության ու նախարարների հաջորդ խորհրդաժողովի զեկույցի համար: Զեկույցը կազմելիս պետք է հաշվի առնվի վերը նշված սոցիալական ուղղվածությունը:


5.Նախապատրաստում 2010 թ.

Հաշվի առնելով Բոլոնիայի գործընթացում ունեցած ձեռք բերումները` մենք մտադիր ենք ստեղծել որակի և թափանցիկության սկզբունքների վրա հիմնված Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածք:
Ձևավորելով գիտելիքների վրա հիմնված հասարակություն, մենք պետք է փայփայենք մեր հարուստ ժառանգությունը և մշակութային բազմազանությունը: Արդի բարդ հասարակության համատեքստում մենք պարտավորվում ենք աջակցել այն սկզբունքին, որ պետությունը պատասխանատու է բարձրագույն կրթության համար:
Բարձրագույն կրթությունը, գտնվելով երեք ոլորտների խաչմերուկում (գիտական հետազոտություններ, կրթություն ու նորարարություններ), հանդիսանում է Եվրոպայի մրցունակության ապահովման գործոններից մեկը:
Մոտենալով 2010 թ.` մենք պարտավորվում ենք ապահովել բարձրագույն կրթական հաստատությունների ինքնավարությունը, որն անհրաժեշտ է համաձայնեցված բարեփոխումների իրականացման գործում: Մենք գիտակցում ենք նաև բարձրագույն կրթական հաստատությունների կայուն ֆինանսավորման անհրաժեշտությունը:
Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքը կառուցված է երեք աստիճանների վրա, որտեղ յուրաքանչյուր աստիճան ուսանողին պատրաստում է մտնելու աշխատանքի շուկա, ակտիվորեն մասնակցելու հասարակության կյանքին և կարողությունների հետագա զարգացման համար:
Որակավորումների ընդհանուր շրջանակը, որակի ապահովման համաձայնեցված Եվրոպական չափանիշներն ու ուղեցույցները, դիպլոմների և ուսման ժամանակահատվածների ճանաչումը նույնպես, Բարձրագույն Կրության Եվրոպական Տարածքի (EHEA) կառուցվածքի հիմ¬նական բնորոշումներն են:
Մենք հավանություն ենք տալիս ընդունած որոշմանը` Աշխատանքային խմբում որպես խորհրդատուներ ընդգրկել Միջազգային կրթական (E1) Համաեվրոպական կառույցները, Բարձրագույն Կրթության Որակի Ապահովման Եվրոպական Ասոցիացիան (EHQA) և Արդյունաբերողների ու Գործատուների Համադաշնության Եվրոպական Միությունը (UNICE):
Քանի որ Բոլոնիայի գործընթացն ի վերջո բերում է Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի ստեղծմանը, մեզ պետք է նախատեսել 2010 թվականից հետո, հետագա զարգացմանը նպաստող անհրաժեշտ համաձայնությունները, ուստի և հանձնարարում ենք Աշխատանքային խմբին ուսումնասիրել այս հարցերը:
Նախարարների հաջորդ խորհրդաժողովը կկայանա 2007 թ. Լոնդոնում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։