Գերազանցներ դեռ չկան, անբավարար են ստացել 270-ը

2008-07-22

Բուհերի ընդունելության կենտրոնացված քննությունների առաջին երկու օրվա արդյունքներն արդեն հայտնի են, ու այս ընթացքում որևէ առարկայից 20 միավոր վաստակող դեռ չկաÖ‰ Փոխարենն անբավարար է արդեն ստացել 270 դիմորդÖ‰ Ընդ որում, ձևավորված տխուր «ավանդույթով», նրանց թիվը մեծ է ֆիզիկայի և հայոց պատմության քննությունիցÖ‰ Առաջինի դեպքում քննություն հանձնած 398 դիմորդից անբավարար է ստացել 92-ը, երկրորդի դեպքում՝ 202-ից 64-ըÖ‰ 18-19-ը վաստակածներն այս երկու քննություններից համապատասխանաբար 18-ն են և 4-ըÖ‰ Ի դեպ, 18-19 միավորների առումով ևս ֆիզիկայի քննությունն առաջին տեղում է, որին հաջորդում է անգլերենի բանավորը՝ 13 դիմորդովÖ‰ Բավականին մտահոգիչ է պատկերը հայոց լեզվի և հայ գրականության բանավոր քննության առումով, որտեղ քննական առաջին օրվա արդյունքով, 70 դիմորդների շուրջ 30%-ն անբավարար են ստացելÖ‰ 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։