Մասնագիտական բարձր չափանիշների ապահովում և օբյեկտիվություն
2008-07-18
Բուհերի կենտրոնացված ընդունելության քննությունների նախաշեմին այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ԿԳ նախարար Սպարտակ ՍեյրանյանըÖ‰ Նա նախ ամփոփեց միասնական քննությունների արդյունքները՝ նշելով, որ դրանց արդյունքում հանրության և հատկապես դիմորդների շրջանում դրական վերաբերմունք է ստեղծվել քննական նոր համակարգի հանդեպ, ինչը գերատեսչությունը չափազանց կարևոր է համարումÖ‰ Սա նաև դրական նախադրյալներ է ապահովում առաջիկա քննությունների կազմակերպման համարÖ‰
Իսկ վերջիններիս շրջանակում ձևավորվել է
առարկայական 14 հանձնաժողով, որի նախագահներից ոմանք ունեն այս գործում լուրջ փորձառություն, ոմանք էլ նոր մարդիկ ենÖ‰ Նրանցից հիմնական պահանջը եղել է հանգիստ մթնոլորտում, առանց սթրեսների քննությունների անցկացումը, մասնագիտական բարձր չափանիշների ապահովումը և օբյեկտիվության պահպանումըÖ‰ Որպես սկզբունք` քննական բոլոր հանձնաժողովներում ընդգրկվել են հանրակրթական դպրոցների կամ վարժարանների ուսուցիչներÖ‰
Դիմորդների թիվը մայրաքաղաքում այս տարի 13013 է, որը նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն է. նվազել է ընդամենը 44-ովÖ‰ Մարզերի դիմորդների շարժի առումով նկատվել է որոշակի հոսք դեպի մարզերի բուհերÖ‰ Այսպես, մայրաքաղաքից մի քանի դիմորդ դիմել են անգամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ Եղեգնաձորում նոր բացված մասնաճյուղ, որտեղ ստացվել է, ընդհանուր առմամբ, 17 հայտÖ‰
Դիմորդներին տրվող արտոնությունների առումով որևէ փոփոխություն այս տարի չի կատարվել, և ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ միակ նոր մոտեցումը կցուցաբերվի ԱՊՀ երկրների դիմորդների առումովÖ‰ Այն դիմորդները, ովքեր մասնակցել են միասնական քննությանը, սակայն այդ միավորներով կենտրոնացված համակարգով չեն ընդունվել բուհ, Սփյուռքի դիմորդների ընդունելության ժամանակ դիմելիս՝ կարող են պահպանել միասնական քննության արդյունքները կամ հանձնել նոր քննություն, և մրցույթի ներկայացնել առավել բարձր միավորըÖ‰