Մեդալակիրների պարգևատրման հանդիսություն
2008-07-16
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցավ հանրապետության հանրակրթական դպրոցները 2008թ.-ին գերազանցությամբ ավարտած
ոսկե մեդալակիր շրջանավարտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը, նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը, ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, Շիրակի մարզպետ Լ. Նանյանը, շրջանավարտների ծնողներ և հարազատներÖ‰
Ողջունելով և շնորհավորելով մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին՝ ԿԳ նախարարը նշեց, որ «մեծ կյանքի» շեմ այս շրջանավարտները մուտք են գործում հաղթած. նրանք պայքարել ու տարել են իրենց կյանքի առաջին ու լուրջ հաղթանակներից մեկըÖ‰ Իսկ հետագայում այդպես շարունակելու համար ունեն ամենակարեւորը, ինչը ամենևին էլ հանձնվող ոսկե մեդալը չէ, այլ ուսանելու, գիտելիքների պաշարը հարստացնելու մեծ ցանկությունըÖ‰ Ուսման ձգտող երիտասարդ այս սերունդը մեր երկրի մեծագույն հարստությունն է, քանի որ նրանք են դառնալու հասարակությունն առաջ մղող այն շերտը, որը ոսկուց էլ թանկ արժեքի՝ գիտելիքի կրողն էÖ‰ Նախարարը շրջանավարտներին մաղթեց նոր հաղթանակներ ու հաջողություններÖ‰
Այս տարի մեդալի արժանացել են 76 շրջանավարտ` Երևանի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Արմավիրի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից: