«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ԹՈ
2008-07-11
ՆԱԽԱԳԻԾ
Ղեկավարվելով “Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով,
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել “Երևանի պետական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ստեղծելու “Երևանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն /այսուհետ` Կենտրոն/: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված մասնակցի լիազորությունները վերապահել “Երևանի պետական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել՝ “Երևանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են “Երևանի պետական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: