Լավատեսական հիմք է ստեղծվել
2008-07-11
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանն այսօր ամփոփեցին
միասնական քննությունների արդյունքները: Գնահատելով դրանց ընթացքը՝ փոխնախարարը նշեց, որ այս տարվա քննություններն անցել են հավասարակշռված, հանգիստ մթնոլորտում: Այսպիսով, լավատեսական հիմք է ստեղծվել գնահատման նոր համակարգի ներդրման սահմաններն ընդլայնելու և հաջորդ տարիներին առավել հանդարտ ու սահուն գործընթաց կազմակերպելու համարÖ‰
Նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ տեստային առաջադրանքները հիմնականում բավականին հաջողված են եղելÖ‰ Այս տարի վիճահարույց հարցեր և դրանց շուրջ քննարկումներ չեն եղել՝ բացառությամբ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Ռուսաց լեզու» առարկաների տեստերում տեղ գտած տեխնիկական երկու վրիպակի, որոնք գնահատվել են հօգուտ դիմորդիÖ‰ Տեստերի հաջողված լինելու մասին է վկայում նաև տեստաբանական առումով դրանց վերլուծությունը, որի համաձայն ստացված պատկերն առաջադրանքների հաղթահարելիության գրաֆիկական դասական կորից քիչ է տարբերվումÖ‰ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի տեստի դեպքում ցածր, միջին և բարձր միավորների բաշխվածությամբ այն լիովին համընկնում է դասական կորի հետÖ‰ Իսկ մյուս առարկաների դեպքում, որոնց տեստերն այս տարի առաջին անգամ էին կազմվել նոր սկզբունքով, փոքր-ինչ գերազանցում են միջին և բարձր միավորներըÖ‰ Սակայն սա հեշտ շտկվող խնդիր է, և հաջորդ տարի առաջադրանքների բարդության աստիճանին հետևելով՝ այն կհարթվիÖ‰
Բովանդակային և կառուցվածքային առումով վերանայվելու է հատկապես «Մաթեմատիկայի» տեստը, ու հաշվի է առնվելու այն իրողությունը, որ տեստի կառուցվածքով պայմանավորված՝ հնարավորություն է եղել, և արձանագրվել են դիմորդների՝ միմյանց հուշելու դեպքերÖ‰
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Մ.Մկրտչյանը նշեց, որ այս տարվա միասնական քննության արդյունքներն ուժի մեջ են լինելու նաև հաջորդ տարի, և այս տարի քննություն հանձնած դիմորդները դրանք կարող են, անհրաժեշտության դեպքում, եկող տարի նույնպես օգտագործել բուհ ընդունվելու համարÖ‰