Առայժմ` շուրջ 3700 դիմորդ

2008-07-10

Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ, հուլիսի 10-ի տվյալներով, դիմում-հայտ է ներկայացրել շուրջ 3700 դիմորդÖ‰ Ինչպես միշտ, այս տարի եւս շրջանավարտների մեծ մասն իրենց ուժերը փորձում են պետհամալսարանում: Այստեղ դիմորդների թիվը 1290 է: Երկրորդ տեղում է մանկավարժական համալսարանը` 564, երրորդում՝ բժշկականը՝ 507 դիմորդով:  Ապա հաջորդում են լեզվաբանական համալսարանը՝ 383, ճարտարագիտականը՝ 315, տնտեսագիտականը՝ 272, ագրարայինը՝ 173 եւ ճարտարապետաշինարարականը՝ 122 դիմումÖ‰ 
Ըստ մասնագիտությունների, ուշագրավ է, որ առաջին տեղում է ԵՊԲՀ-ի «Բուժական գործը»՝ 389 դիմորդ, ապա 100 և ավելի ցուցանիշ ունեն հետևյալ մասնագիտությունները` ԵՊԼՀ «Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն՝ անգլերեն լեզու»՝ 154, ԵՊՀ «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկան»՝ 142, «Իրավագիտություն»՝ 102, ՀՊՃՀ «Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի դեպարտամենտ»` 116 դիմորդ:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի ՀՀ բուհերն ունենում են շուրջ 13 հազար դիմորդÖ‰
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։