Գումարվեց ՀԸՀ առաջին նիստը

2008-07-10

Հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր գումարեց անդրանիկ նիստըÖ‰
ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը պետական բուհերի ռեկտորներին և ՀԸՀ մյուս անդամներին ներկայացրեց միասնական և ավարտական քննությունների ընդհանուր պատկերը՝ նշելով, որ մինչ այժմ քննական գործընթացն անցել է նկատելի դրական մթնոլորտում, և պետք է ամեն ինչ անել` այն մինչև վերջ պահպանելու համարÖ‰ Առաջնային է քննական կենտրոններում դիմորդների և հանձնաժողովների համար հնարավորինս հարմար ու հանգիստ պայմանների ապահովումըÖ‰   
 
 Օրակարգում մի քանի հարց էրÖ‰ Նախ քննարկվեց և հավանության արժանացավ միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային մրցույթների հաղթողներին, ինչպես նաև տարբեր մարզաձևերով   աշխարհի առաջնությունների հաղթողներին համապատասխան մասնագիտությունների գծով, առանց ընդունելության քննությունների բուհ ընդունելու մասին հարցըÖ‰ ՀԸՀ-ն ստացել էր 10 դիմում՝ 6-ը տարբեր մարզաձևերով աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հաղթողներից, 4-ը՝ հանրակրթական առարկաների գծով միջազգային մրցույթների հաղթողների կողմիցÖ‰ ՀՀ պետական բուհերի 2008 թվականի առկա ուսուցման ընդունելության կանոնների 36-րդ կետի համաձայն` որոշվեց նրանց ընդունել բուհ` պահուստային տեղերի հաշվինÖ‰
ՀԸՀ են դիմել նաև Ջավախքի շրջանավարտները` տեղեկացնելով, որ ավարտական վկայականների ուշ տրամադրման պատճառով կանգնել են գործերը ՀՀ բուհեր հանձնելու խնդրի առջևÖ‰ Որոշվեց ընդառաջել և Ջավախքի դիմորդներին թույլատրել ՀՀ բուհեր դիմում-հայտերը ներկայացնել` իրենց դպրոցի տնօրինության կնիքով հաստատված տեղեկանքի հիման վրաÖ‰ Իսկ հետագայում քննությունները հաջողությամբ հաղթահարածներին հրամանագրել միայն ավարտական վկայականների առկայության դեպքումÖ‰ Հոգուտ Ջավախքի շրջանավարտների որոշվեց նաև ՀՀ պետական բուհերում ընդունելության «Հայոց լեզու» առարկայի ոչ մրցութային քննության փոխարեն ընդունել «Հայոց լեզու, գրականություն» առարկայից նրանց ավարտական վկայականի գնահատականը, ինչը գործում է նաև ՀՀ շրջանավարիների համարÖ‰
ՀԸՀ-ն հաստատեց նաև քննությունների բողոքարկման կարգը, որը որևէ փոփոխություն չի կրելÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։