ՄՐՑՈՒՅԹ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2011Թ./

2011-02-02

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011-2012 ուսումնական տարում Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն /4 կրթաթոշակ/  ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն, ռուսերեն կամ բուլղարերեն լեզուներին:

ԾՐԱԳՐԵՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ և ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ /2012-2015ԹԹ./

2011-02-01

Ժամանակակից Լեզուների Եվրոպական Կենտրոնը (ECML) ընդունում է լեզուների ուսումնասիրության և դասավանդման 2012-2015 թվականների համար ծրագրերի  առաջարկներ: Առաջարկները կարող են ներկայացված լինել լեզվի մասնագետների, ուսուցիչների, վերապատրաստողների և համապատասխան աշխատանքային խմբերի կողմից՝ անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով:
 Ցանկացողները մանրամասն տեղեկություն կարող են ստանալ www.ecml.at/call կայքից և դիմումները ներկայացնել…

Ծրագրեր լեզուների ուսումնասիրության և դասավանդման համար /2012-2015թթ./

2011-02-01

Ժամանակակից Լեզուների Եվրոպական Կենտրոնը (ECML) ընդունում է լեզուների ուսումնասիրության և դասավանդման 2012-2015 թվականների համար ծրագրերի  առաջարկներ: Առաջարկները կարող են ներկայացված լինել լեզվի մասնագետների, ուսուցիչների, վերապատրաստողների և համապատասխան աշխատանքային խմբերի կողմից՝ անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով:
 Ցանկացողները մանրամասն տեղեկություն կարող են ստանալ www.ecml.at/call կայքից և դիմումները ներկայացնել…

Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

2011-01-31

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման…

ԵՊՀ խորհրդի նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը

2011-01-31

 Տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստ, որի օրակարգում նոր ձևավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունն էր: Նիստի մասնակիցների կողմից ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ:
Խորհրդի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։