ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2014-10-08
Հոկտեմբերի 9-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Հրապարակվել է Բոլոնիայի երևանյան գագաթաժողովի տարբերանշանը
2014-10-07
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրապարակվել են 2015թ. Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի տարբերանշանի /լոգո/ մրցույթի արդյունքները: Շնորհավորելով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարբերանշանի մրցույթին մեծ է եղել երիտասարդ մասնագետների մասնակցությունը`…
Մրցանակներ` տարբերանշանի /լոգո/ մրցույթի հաղթողներին
2014-10-06
Հոկտեմբերի 7-ին ժամը 1200ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա 2015թ. Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի տարբերանշանի /լոգո/ մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը: Մրցանակները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում
2014-10-06
Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ուսուցչի օրվա առթիվ, կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար մի խումբ մանկավարժների շնորհվել է Վաստակավոր մանկավարժի կոչում: ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ մանկավարժներ պարգևատրվել են Մովսես Խորենացի մեդալով: Պարգևները հանձնել է…