ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
2016-07-13
«Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանը» կազմակերպում է մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելություն «Միջազգային կրթության մենեջմենթ» և «Բարձրագույն կրթության մենեջմենթ» մասնագիտություններով /վճարովի հիմունքներով/:
Ցանկացողները առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող են այցելել http://www.rudn.ru/ab/?pagec=5615 և http://www.rudn.ru/ab/?pagec=5616 կայքէջերը:
Գործի հաջողության կեսը՝ նվիրված մարդն է. Լ. Մկրտչյան
2016-07-13
Հաշվի առնելով ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ կադրերի ներգրավման կարևորությունը, աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության անհրաժեշտությունն ու կուտակված միջազգային փորձի կիրառման կարևորությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը` ի դեմս կազմակերպության նախագահ Լարիսա Հովհաննիսյանի, այսօր…
Ցուցակները կհրապարկվեն հուլիսի 15-ին
2016-07-13
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԳԹԿ-ի ողջ անձնակազմին՝ բուհական ընդունելության քննություններն արհեստավարժ և սահուն կազմակերպելու…
Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
2016-07-12
Հուլիսի 13-ին, ժամը 1500-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր` ԿԳ նախարարության և «ԴաասավանդիÕ›ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև: Հուշագիրը կստորագրեն նախարար Լևոն Մկրտչյանը և հիմնադրամի նախագահ Լարիսա Վիջինիա Ռայանը: