Ուսման հրավեր հինդի լեզու ուսանել ցանկացողների համար
2017-03-14
Հնդկաստանի Հինդի լեզվի կենտրոնական ինստիտուտը Հնդկաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության հովանու ներքո 2017-2018թթ. համար Հայաստանին հատկացրել է կրթաթոշակ` հինդի լեզու ուսանել ցանկացողների համար:
Կրթաթոշակին կարող են դիմել 21-35 տարեկան այն քաղաքացիները, ովքեր ունեն 12 ամյա միջնակարգ կրթություն:
Միաժամանակ հայտնում ենք, որ դասընթացը անցկացվելու է ս.թ. օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը: Դիմումներն ընդունվելու են մինչև ս.թ. մարտի 17-ը:
Առավել մանրամասն պայմաններին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութից: