Գիտության հանրահռչակման ՅՈՒՆԵՍԿՕ Կալինգա մրցանակ-2017

2017-03-01

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են թեկնածություններ ներկայացնել «Գիտության հանրահռչակման ՅՈՒՆԵՍԿՕ Կալինգա մրցանակ-2017»-ի   համար (UNESCO Kalinga Prize for the Popularization of Science 2017):Մրցանակը շնորհվում է ի գնահատանք այն անհատի, ով որպես գրող, խմբագիր, դասախոս, ռադիոհեռուստատեսության/ինտերնետային կայքի ծրագրի ղեկավար կամ կինոպրոդյուսեր իր գործունեությամբ նպաստել է գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիայի հանրահռչակմանը հասարակության ոլորտում:
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել միայն 1 թեկնածություն: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով. ինքնաառաջադրված հայտերը չեն ընդունվելու։ 
Մրցանակին առնչվող այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից։
Հնարավոր թեկնածուի փաստաթղթերի ամբողջական փաթեթը (տպված 5 օրինակից կամ 5 էլեկտրոնային կրիչներով), ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորության նամակի նախագծի ուղեկցությամբ, մինչև ս.թ. ապրիլի 21-ը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։